Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարա՞ք մեր գեղի լեզվով բացատրեք՝ ինչի՞ այո». «Ա1+»  (տեսանյութ)

Նոյեմբեր 13,2015 13:11

Հավաքված տարեց պապիկները Միքայել Մելքումյանին հորդորեցին՝ «կարա՞ք մեր գեղի լեզվով բացատրեք, ինչի՞ այո, մենք բան չենք հասկանում»:

«Հիմա ասում եմ, մենք ուզում ենք մի մեխանիզմ ստեղծել, որ մի մարդուց ամեն ինչ կախված չլինի, մեկը կարա սխալվի, կարան իրան ճնշեն գերտերությունները»,- ասում է Մելքումյանը, Ուշեցիները արձագանքում են. «Է հիմա էլ վարչապետին եք տալու»: Բայց Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ այդպես չի լինելու:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ ուշեցիներին հորդորում էր ինքնակամ գնալ եւ այո քվեարկել նոր սահմանադրությանը. «Ուզում եմ գիտակցաբար անեք, ոչ թե թաղապետի կամ գյուղապետի խաթեր համար»:

Տիկին Եսայանը մարդկանց բացատրում էր, որ նոր մայր օրենքը հնարավորություն կտա բոլոր պաշտոնյաներին հեռացնել, եթե նրանք լավ չեն աշխատում. «Էլ դեմոկրատիան ո՞րն է, պոզով պոչով չի լինում, էսա էլի: Հիմա մենք՝ ՀՀԿ-ականներս, շատ ենք ԱԺ-ում, մեր ձայները հերիքում է ցանկացած օրենքի անցկացման համար, հիմա էդպես չի լինի էլ»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30