Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Պետական ապարատի հայտարարություններից դատելով՝ գիտեմ, թե ԱԱԾ-ի բռնագրաված հաշիշն ուր է գնում»

Նոյեմբեր 13,2015 13:06

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի ընդունած՝ Ռոբերտ Ուոլթերի՝ Ղարաբաղի վերաբերյալ զեկույցը համարում է հայ դիվանագիտության պարտություն: Նա կարծում է, որ այդ զեկույցի ընդունումը կապված չէ միայն խավիարային դիվանագիտության հետ, այլ ռուսական հարցերով հայկական դիրքորոշման պատճառով նեղացած են Հայաստանից. «Ուստի իմ կարծիքով՝ փորձում են Հայաստանին տեղը դնել»:

Ըստ Արամ Կարապետյանի՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը ՀՀ ԱԳ նախարարի հրավերն էր՝ պարզ ասած ասելու, «ձեր պատճառով է ԵԽԽՎ-ն մեզ հետ նման կերպ վարվում»:

Արամ Կարապետյանի կարծիքով՝ Լավրովի հայտարարություններից ուշագրավ է այն, որ նա հայտարարեց, թե սեպտեմբերի 7-ի պայմանավորվածությունը Պուտինն ամբողջությամբ պատրաստ է կատարել, բայց եթե դիվանագիտական լեզվով հասկանանք, նա նկատի ուներ, որ նաև հայկական կողմն էլ ինչ որ պարտավորություններ ունի:

Ըստ պարոն Կարապետյանի՝ Լավրովի այցից հետո Մինսկի խմբի համանախագահների բավականին կոշտ հայտարարությունը հենց այդ հանդիպման արդյունք էր. «Լավրովն, ըստ էության, ասաց, որ եթե մեր պատճառով եք տուժել, կգնանք կպայմանավորվենք, որ ԵԽԽՎ զեկույցը որևէ ազդեցություն չունենա Ղարաբաղի վրա: Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ցույց է տալիս, որ աշխարհի ուժեղները հակամարտության կարգավորումը կապում են ստատուս քվոյի հետ»: Ադրբեջանի սահմանային ակտիվացումները, մասնավորապես հայկական կողմերի զոհերը, պարոն Կարապետյանը կապում է հենց այդ զարգացումների հետ:

Դառնալով ԵԽԽՎ զեկույցին՝ պարոն Կարապետյանը նշեց, որ բոլոր նման զեկույցները կգումարվեն իրար և դրանց քանակական աճը կարող է հանգեցնել որակական փոփոխության:

Պարոն Կարապետյանը, հաշվի առնելով այն հայտարարությունները, որոնք մեր պետական պաշտոնյաներն անում են, սկսել է հասկանալ, թե «այն հաշիշը, որն ԱԱԾ-ն բռնագրավում է,ուր է գնում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդիկ ինչ-որ առումով կտրված են իրականությունից»:

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրին անդրադառնալով՝ Արամ Կարապետյանն ասաց. «Եթե մեջը փող չկա, ապա այդ փաստաթուղթը ենթակա չէ ստորագրելու: ՀՀ իշխանությունը հիմա ամեն տեղ փող է ման գալիս: Երկիրը ապրում է վարկերի հաշվին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30