Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշի անկողինը քրքրողը պետք է իմանա, որ մի օր էլ իր անկողնու մեջ օտար մարդկանց կտեսնի. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 13,2015 12:25

Չի ստացվում, ինչ ուզում եք, արեք, մեկ է, գրելու են։ Քննչական կոմիտեն պարզ գրել է. այ ընկերներ, մարդ է, մահացել է, թե ինչու է գնացել հյուրանոց, դա արդեն իր անձնական գործն է։ Շեշտում էլ են՝ մասնավոր, այսինքն՝ ոչ պետական այցով։ Մեկ է, երեկ մի շարք լրատվամիջոցներ Ամերիկա հայտնաբերողի ուրախությամբ, հայտարարում էին՝ բա, գիտե՞ք, ջոկել ենք, թե ինչի է գնացել հյուրանոց։

Երբեմն մարդուն հասկանալու կամ նրա վարքագիծը բացատրելու համար պետք է քեզ այդ մարդու տեղը դնես։ Փորձես այն իրավիճակը, որում հայտնվել է այդ մարդը, իր հայացքով տեսնել։ Ասենք, բոլոր նրանք, որ քչփորում են մահացած մարդու անձնական կյանքը, փորձե՞լ են իրենց դնել այդ մարդու հարազատների, ընտանիքի անդամների տեղը։ Կամ ինչպե՞ս իրենք կվարվեին, եթե նրանց ծնողի, զավակի, քրոջ, ընտանիքի անդամի մասին հրապարակավ բացառապես անձնական բնույթի տեղեկություններ տարածվեին։ Ու քննարկեին դա սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում, որակումներ տային։ Դժվար թե ուրախ լինեն։ Նույնիսկ ենթադրում ենք, որ կարող է զայրանան։

Մենք էլ շատ բան գիտենք շատ մարդկանց անձնական կյանքի մասին։ Բարձրաստիճան պաշտոնյաների մասին գիտենք։ Շատ հաճախ իմանում ենք, թե ով՝ որ պաշտոնյայի սիրածն է, սիրուհին է։ Ինչ են նվիրում սիրածներին։ Ու էլի լիքը բաներ՝ անձնական կյանքից։ Սենսացիայի հետեւից ընկնող լինեինք, այնքա՜ն բան կհրապարակեինք, երկու տարի «լայքերի» ու ռեկորդային դիտումների մեջ լող կտայինք։ Բայց անձնականը հենց այն սահմանն է, որը չպետք է անցնել, որքան էլ դա գայթակղիչ է։ Ուրիշի անկողինը քրքրողը պետք է իմանա, որ մի օր էլ իր անկողնու մեջ օտար մարդկանց կտեսնի։ Ու չի կարող ասել՝ թող գնա այստեղից։

 

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե says:

    Հա իբր ինչ: Հանգուցյալին հիշեք, թե ինչեր էր գրում անգամ մահացած արվեստագետների ետևից… Գուգլով փնտրեք, կգտնեք: Հարգելի Մհեր, ամեն մեկն իր ղսմաթն ունի… Եթե ուրիշի հետ լիներ մահ սեքսի պահին, հաստատ լուսահոգի թատերագետն ինքը շատ բուռն կարձագանքեր օրերով: Իսկ այսօր պետք չէ բռնանալ մարդկանց վրա` իրենց կարծիքն արտահայտելու համար: Լրագրողները ընդամենը իրենց գործն են կատարում, իսկ ֆեյսբուքյան մեկնաբանություններն ամեն մեկի իրավունքն է կամ կարծիքը…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30