Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Գիտակցված «ոչ»-ը կարող է օգտակար լինել»

Նոյեմբեր 13,2015 12:11

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը վստահեցնում է, որ գործող սահմանադրությամբ, եթե ընդդիմությունն իրեն խարակիրի էլ անի, միևնույն է՝ ազդեցություն ունենալ չի կարող:

«Այո»-ի ընդդիմադիրներին ի պատասխան՝ պարոն Հարությունյանը հիշեցրեց, որ հիմա սահմանադրական բարեփոխումներին «ոչ» է ասում նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, որը ժամանակին խոսում էր համամասնական ընտրական համակարգի անցման մասին: Ուստի պարոն Հարությունյանը եզրահանգում է. «Ոչ»-ի ընդվզումը կապ չունի Սահմանադրության հետ, այլ այն կապ ունի նրա հետ, թե ով է առաջարկել այդ փոփոխությունները: Դա կապ ունի իշխանությունների հետ: Դուք ներկայացնում եք հարցն այնպես, որ կողմ քվեարկել Սահմանադրությանը, նշանակում է կողմ քվեարկել իշխանությանը»:

Պարոն Հարությունյանը ընդդիմությանն առաջարկում է համագործակցել ու առանց «ջղաձգումների ու մարտի 1-ի հետամուտ լինել սեփական նպատակներին»:

«Նոր Հայաստան» ճակատի խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը նշեց, թե որն է այն գլխավոր խոչընդոտը, որն իրենց ետ է պահում համագործակցությունից. «ՀՀԿ-ի իշխանությունը մենք դիտարկում ենք հետևողական սահմանադրությունը խախտող իշխանություն: Այն համարում ենք հանցավոր խմբի վերածված մի ուժ, որ ինքն է տապալել սահմանադրական կարգերը և յուրացնում է իշխանությունը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց շինծու ընտրություններից հետո գնալ նման համաձայնության, քանի որ հակառակ դեպքում կնշանակեր լեգիտիմացնել եղած կրիմինալ ռեժիմը»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են վերահսկում քարոզարշավի ընթացքում գրանցվող խախտումները, օրինակ՝ «այո»-ի թեմայով ծնողական ժողովներ են հրավիրվում, որոշ բանկերում հրաժարվում են «ոչ»-ի հաշվեհամարին գումարներ վերցնել:

Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Եթե նման բաներ կան, ապա դրանք հիմարություն են, դրանից ավելի լավ նպաստել «ոչ» արտահայտվելու, չի կարելի: Համոզված եմ նրանում, որ հանրաքվեն ընդդիմության և իշխանության պայքարի ներկայացում չի կարող լինել: Դա պիտի լինի գիտակցված ընտրություն և գիտակցված «ոչ»-ը հանրությանը օգտակար է լինելու»:

Անդրիաս Ղուկասյանն այս առիթով հիշեցրեց, որ կառավարության բոլոր անդամները լծված են «այո»-ի քարոզարշավին: Դառնալով վերահսկողության մեխանիզմներին՝ պարոն Ղուկասյանն ասաց. «Այսօր հասանելի միակ մեխանիզմն այդ խախտումները լուսաբանելն է: Երբ դատական իշխանությունը վստահություն չի կրում, միայն հանրային կարծիքն է ու դրա լուսաբանումը, մանավանդ, որ ԶԼՄ-ների մեծամասնությունը կաշկանդված է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30