«Հայրենիքի անշուշտ մեծն Է լավը»,- դու ես ասել։ Էսքան փոքրն էլ է լավը, որովհետեւ նորեն քո ասածն է՝ մանրամասն սիրելու դեպքում Հայաստանը մեծ երկիր է։
Մեծ է, թե՞ փոքր քո րացակա տեղի չափը նույնն է՝ անչափելի։ Ու քանի որ Հայրենիքում չես, այդ բացակա տեղը ցավալիորեն է անչափ։
Կուսակցապետությունը, իշխանությունն ու նախարարությունը, քաղաքականությունն ու քաղաքապետությունը, քեզ ժամիշխան ասողն էլ հետը իրենց յուղի մեջ՝ իրենց ցավին։ Լավերի կորստի ցավոտ ափսոսանքը՝ մեզ, քո գեղեցիկ գրի կիսատը շարունակելու հավատն էլ մեզ։
Հայ մարդ, ձեռքդ ետ մի տար ցավի վրայից՝ մեր բոլորի ցավի վրայից, բայց թե զորեցիր ետ տանել՝ կանգնիր մի լուսավոր շեմի ու մեր կողմերի արդար բաժակով ընդունիր անեղծ շնորհավորանքը։
Կարդացեք նաև
Չէ, դեռ ծանր լույս է, ու ծանր խոհեր են վրա տալիս, որից կարգին խոսքը չի ստացվի։ Ուրեմն՝ քեզ վայել խոհագրությունը, սիրելի Վանո, թողնենք յոթանասուն ամյակիդ։
Եղբայրաբար՝ Համո»։ (Համլետ Մաթեւոսյան- խմբ.):
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում