Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ բժիշկները արտագաղթում են Գերմանիա. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 13,2015 11:54

ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքերով՝ վերջին շրջանում Հայաստանից հեռանում են ոչ միայն IT մասնագետները, այլեւ բժիշկներ։ Նրա պնդմամբ՝ բժիշկները հիմնականում մեկնում են Գերմանիա, որովհետեւ այնտեղ նրանց ավելի բարեհաջող պայմաններ են առաջարկում։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ։

– Պարոն Մակարյան, Ձեր ունեցած տեղեկություններով՝ ՌԴ արտագնա աշխատանքի շուկան այս ժամանակահատվածում ի՞նչ փոփոխություններ է կրել։

– Իմ ունեցած տեղեկություններով՝ վարորդները, ովքեր միաժամանակ ապրանքագետ էին աշխատում ՌԴ-ում եւ ապրանքներ էին խանութից մեկ այլ խանութ տեղափոխում կամ կազմակերպություններից դեպի խանութներ, նրանց մի մասը Հայաստան են վերադարձել։ Քանի որ ՌԴ-ում այդ ոլորտում աշխատանքները պակասել են։ Այնտեղի խանութների կամ արտադրողների գործերը վատացել են, եւ իրենք այդքան ապրանքագետ չեն կարողացել պահել։ ՌԴ-ում աշխատող շինարարների մի մասն էլ է վերադարձել, քանի որ սանկցիաների պատճառով շինարարական ծրագրերի քանակը նվազել է։ Բացի այս՝ այնտեղ որպես բանվոր աշխատողներն էլ են ՀՀ վերադարձել։

Ի՞նչ եք կարծում՝ հայկական աշխատուժի նոր արտահոսք դեպի ՌԴ կլինի՞։

– Իհարկե, կլինի։ Վերջին տվյալները ցույց են տալիս, որ կլինի, որովհետեւ Հայաստանում առաջին հերթին ավելանում է աղքատությունը։ Վերջին հետազոտություններով հաստատվեց, որ համայնքային քաղաքներում աղքատությունը հասնում է մինչեւ 64 տոկոսի, իսկ եթե այն ընդհանուր Հայաստանի մակարդակով հաշվենք, ապա ոչ պաշտոնապես միջինը մոտ 52 տոկոս կկազմի։ Սրա հետ զուգահեռ գործազրկությունը էականորեն չի նվազում, հետեւաբար մարդիկ պետք է շարունակեն աշխատանք գտնել դրսում։

Ի դեպ, նշեմ, որ Հայաստանից վերջին շրջանում IT մասնագետների արտահոսք կա։ Նաեւ բժիշկների, ովքեր մեկնում են Գերմանիա։ Երբ Գերմանիայում ես հանդիպեցի իրենց, նրանք արագացված կարգով գերմաներեն են սովորում եւ այստեղից գնում են, որպեսզի այնտեղ գոնե բժշկի օգնական աշխատեն։ Բայց այնտեղ պայմաններն ավելի բարեհաջող են իրենց համար։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30