Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Հարցում. քաղաքացիների զգալի մասը պատրաստվում է չմասնակցել հանրաքվեին  (Տեսանյութ)

Նոյեմբեր 13,2015 11:48

Դեկտեմբերի 6-ին տեղի է ունենալու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Արդեն ձևավորվել են «Այո»-ի և «Ոչ»-ի ճակատները, սկսվել է քարոզարշավը: Հանրաքվեի դրված այս նախագծով ենթադրվում է նաև կառավարման համակարգի փոփոխություն. նախագահական հանրապետությունը դառնում է խորհրդարանական: Արդյոք քաղաքացիները տեղյա՞կ են այս փոփոխությունների նախագծից և պատրաստվու՞մ են գնալ հանրաքվեի:

Մեր փոքրիկ հարցման ընթացքում պարզեցինք, որ քաղաքացիների զգալի մասը, տեղյակ չլինելով Սահմանադրական փոփոխություններին, այդուամենայնիվ պատրաստվում է չմասնակցել հանրաքվեին, կամ էլ մասնակցել ու դեմ քվեարկել: Այս հարցի շուրջ իշխանություններն իրենց բացատրությունն ունեն:

Մասնակցե՞լ հանրաքվեին, թե՞ ոչ. հարցվածների մի մասն էլ պարզապես դեռ չէր կողմնորոշվել:

Մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել ակտիվ քարոզարշավի համար սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներն ու ընդդիմացողները զուգահեռ քարոզարշավ են անցկացնելու: Գուցե այդ ժամանակահատվածում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները կարողանան կողմնորոշվել:

Աննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ամալի ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30