Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկարը խփելով ինչ է, պետության ինքնիշխանության վերաբերյալ որեւէ կասկա՞ծ կարող է հարուցվել. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 13,2015 11:38

Սույն լուսանկարը երեկ տեղադրվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւ պատմում է Գյումրու թիվ 6 դպրոցի մասին։

Գյումրու թիվ 6 դպրոցի տնօրեն  Արտաշես Սարգսյանը այդ ներկայության մեջ արտառոց ոչինչ չի տեսնում։ Ասում է՝ տարիներ առաջ դպրոցը հիմնանորոգվել է երկու երկրների գործուն մասնակցությամբ, եւ շատ բնական է համարում, որ երախտագիտությունն էլ պետք է այդպես հայտնել։

Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշը, գերբը, հիմնը ու թիվ մեկ պաշտոնյաների լուսանկարները, ըստ տնօրենի, դպրոցի միջանցքում են 2001 թվականից ի վեր, բայց մինչեւ այժմ ոչ ոք դրա վերաբերյալ տարակուսանք չի արտահայտել։

«Դրանք դպրոցում կախված են 2001 թվականից առ այսօր։ Բացատրվում է նրանով, որ երկրաշարժից հետո՝ նույն 2001-ին, երկու երկրների անմիջական մասնակցությամբ վերակառուցվել է մեր դպրոցի շենքը։ Դա ինչ-որ մի տեղ երախտագիտություն է մեր հարեւան պետության նկատմամբ, այն պետության, որը մեր ազգի համար շատ մեծ բաներ է արել»,- պարզաբանեց Արտաշես Սարգսյանը։ Հաստատեց, որ երախտագիտության անկյունում լուսանկարները փոխվում են՝ ժամանակին ու ներկա իրողություններին համահունչ։

«Հիմա դա ինչ է, հանցագործությո՞ւն ենք արել, ինձ ասեք։ Ո՞ր իրակական նորմն ենք խախտել մենք»,- իր հերթին տարակուսեց տնօրենը։

Հարցին, թե ինքն ինչպիսի պատկերացումներ ունի պետականության, ինքնիշխանության, արժանապատվության մասին, Սարգսյանը պատասխանեց. «Նկարը խփելով ինչ է, պետության ինքնիշխանության վերաբերյալ որեւէ կասկա՞ծ կարող է հարուցվել»։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30