Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանն, ըստ էության, Պուտինի առջեւ բացում է ԼՂՀ տարածքը. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 13,2015 11:36

Այսպիսով՝ ինչ է երեկ ասել Բ. Սահակյանը։ Մի կողմից կարող է թվալ, թե միջազգային ահաբեկչության դեմ պայքարի պատրաստակամության քողի տակ նա փորձել է հող նախապատրաստել Ստեփանակերտի օդանավակայանի դե ֆակտո գործարկման համար, ինչը որերորդ տարին է՝ ձգձգվում է՝ տեխնիկական համալրման եւ անպատրաստ լինելու արդեն զավեշտալի պատճառաբանությամբ։

Իրականում բոլորի համար էլ պարզ է, որ օդանավակայանի զինումը ամենավերջին սարքավորումներով եւ շարժակազմով վաղուց արդեն ավարտված է, եւ այն չգործարկելու միակ պատճառը ադրբեջանական սպառնալիքներն են՝ ԼՂ-ից թռչող օդանավերի խոցման վերաբերյալ։

Մյուս կողմից ՌԴ-ին առաջարկելով օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը՝ Բ. Սահակյանն, ըստ էության, Պուտինի առջեւ բացում է ԼՂՀ տարածքը, ով իրեն ցանկալի պահին հակաահաբեկչական օպերացիաների իրագործման նպատակով Ստեփանակերտի օդանավակայանը պարզապես կարող է վերածել ռուսական օդուժի ռազմաբազայի։

Արդյոք ԼՂ-ի նախագահի այս հայտարարությունը համաձայնեցված է եղել ՀՀ իշխանությունների հետ, թե այդքան էլ անհիմն չեն լուրերն այն մասին, որ Բ. Սահակյանը վերջին շրջանում բավականին ուղիղ շփումների մեջ է ռուսական իշխանական թեւերից մեկի հետ եւ սկսել է դրսեւորել չափից ավելի ինքնուրույն վարքագիծ, այս պահին դժվար է միանշանակ ասել:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30