Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ ՕԵԿ-ի մասին. «Կարելի է խոսակցություններ ունենալ հնարավոր համագործակցության մասին». «Հրապարակ»

Նոյեմբեր 13,2015 10:40

Երբեմնի դաշնակից ԲՀԿ-ի հանդեպ վստահությունը ՀԱԿ-ում կարծես իսպառ մարել է։ Կոնգրեսականներն այս ընտրություններին էլ նրանց վրա որեւէ հույս չեն դնելու, որքան էլ ԲՀԿ-ն կոկորդ պատռի, թե իրենք, լինելով «այո»-ի կողմնակից, պայքարելու են ազատ եւ արդար ընտրությունների համար։

«Ես մի բան միայն կարող եմ ասել, որ նրանց վրա մենք որեւէ հույս չենք դնում»,- վստահորեն հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Իսկ ՕԵԿ-ի մասո՞վ ինչ կասի, նրանց էլ չեն վստահում, պարզվեց՝ դեռ պարզ չէ. «ՕԵԿ-ի մասով մենք կտեսնենք՝ ինչքանով են իրենք լուրջ տրամադրված, ինչքանով են պատրաստ տեղամասերում պայքարել, եւ, ըստ դրա, կտանք հրահանգները մեր ներկայացուցիչներին՝ համագործակցության առումով»:

– Քննարկումների, խորհրդակցություններ չկա՞ն ՕԵԿ-ի հետ այս հարցում։

– Ես մտածում եմ, որ կարելի է խոսակցություններ ունենալ հնարավոր համագործակցության մասին, նկատի ունեմ տեղամասերում մաքսիմալ ձեւով ընտրակեղծիքների դեմն առնելը։ Բայց ուզում եմ նորից շեշտել՝ դա հնարավոր կդառնա այն դեպքում, երբ մենք տեսնենք, որ այնտեղ կան լուրջ տրամադրություններ։

– Ի՞նչն է խանգարում ձեզ լիարժեք վստահել ՕԵԿ-ին եւ լուրջ ընկալել նրանց այս հարցում, թերահավատության հիմնական պատճառը ո՞րն է։

– Ես չեմ ցանկանում այնպիսի գնահատականներ տալ, որոնք կդժվարացնեն, եթե նրանք պատրաստ են վճռականորեն պայքարել այս հարցում, իրենց նման վարվելակերպը:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30