Մեր «ոչ»-ի մեջ մի տեսակ ամեն ինչ ջնջելու, մերժելու կիրք կա։ «Ոչ»-ն էլ կարելի է խաղաղ ու անչար ասել։ Պարզապես գնալ ընտրատեղամաս եւ հանգիստ քվեարկել։
Շատ տարօրինակ կլինի, որ այսքան ժխտումից ու դժգոհությունից հետո մարդիկ գնան եւ ինչ-ինչ գործոնների ազդեցության տակ «այո» քվեարկեն՝ ելնելով այն ճշմարտությունից, թե, «միեւնույն է՝ անցնելու է»։ Իսկ այս մտայնությունը մեզանում հաճախ է իշխում։ Նաեւ իշխում է հարեւան-բարեկամի-շեֆի-համայնքապետի խնդրանքով պայմանավորված քվեարկությունը։
Եվ ընդդիմության ջանքերը, ընտրատեղամասերում ձայներ «պահելու» ուղղությամբ, միանգամայն ավելորդ են։ Վաղուց արդեն կեղծիքներն ու պարտադրանքը ընտրատեղամասերից տեղափոխվել են բնակարաններ-աշխատավայրեր եւ… մարդկանց հոգիներ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում