Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի համար կենսական ձևաչափը. «Ժամանակ»

Նոյեմբեր 13,2015 10:09

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հայտարարություն են տարածել բանակցային ձևաչափի փոփոխության անընդունելիության մասին: Համանախագահների հայտարարության մեջ ասված է, որ ձևաչափը փոխելու փորձերը կխանգարեն զգայուն բանակցությանը, կվնասեն ձեռք բերված առաջընթացին: Մինսկի ֆորմատը նրանք համարում են եզակի՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով գործակցել միջազգային կառույցների հետ:

Ինչո՞ւ են Մինսկի խմբի համանախագահները հարկ համարել հանդես գալ նման հայտարարությամբ և ո՞վ է այդ հայտարարության հասցեատերը: Եթե այդ հասցեատերը Ադրբեջանն է, ապա մի՞թե համանախագահները կարիք ունեն Ադրբեջանի հետ խոսելու նման լեզվով և չէին կարող պարզապես հասկացնել Բաքվին շատ ավելի անաղմուկ կերպով, որ ֆորմատ փոխելու փորձերը անիմաստ են և անընդունելի: Հատկանշական է այն, որ համանախագահները այդ հայտարարությունն անում են Գերմանիայի իշխանության հետ հանդիպումից հետո:

Գերմանիան 2016 թվականին ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը: Արդյո՞ք համանախագահները հայտարարությունը հասցեագրում են Գերմանիային, որը միգուցե հավակնություն ունի ներգրավվել ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Թե՞ համանախագահները Գերմանիայից հավաստիացում են ստացել, որ Բեռլինը որևէ կերպ չի փորձի ֆորմատի հանդեպ անվստահություն սերմանել իր նախագահության ընթացքում, և դրանից հետո միայն հանդես են եկել ֆորմատի փոփոխության անընդունելիության մասին: Բայց այդ դեպքում առավել ևս, ի՞նչ կարիք կար անել նման հայտարարություն, եթե վտանգ չկար դեստրուկտիվ միջամտության:

 

 Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30