«Որպես համանախագահող երկիր` Ռուսաստանը պաշտոնապես մնում է Մինսկի խմբի շրջանակում կարգավորման կողմնակից: Սակայն ռուս վերլուծաբաններն ընդունում են այն, ինչը պաշտոնապես չի հայտարարվում. կարգավորումն արագորեն կհանգեցնի Ռուսաստանի՝ Հարավային Կովկասից հեռանալուն: Նկատելի է, որ Ռուսաստանը երկակի, եթե ոչ եռակի դերակատարում ունի. միջնորդ լինելով՝ այն նաեւ տարածաշրջանը համարում է «ռուսական աշխարհի» ժամանակավորապես անջատված մաս ու նաեւ զենքի հիմնական մատակարարն է թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար:
Ռուսաստանը շարունակելու է հակամարտությունը շահագործել` իր շահերից ելնելով»,- նշեց «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Երեւանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները դեմ են, որ ղարաբաղյան հարցը տեղափոխվի այլ հարթակներ:
«Առավոտ» օրաթերթ
12.11..2015
Պարզ իրողութիւններ՝
«Ջեյմսթաուն» հիմնադրամի վարչութեան անդամ է Մեթյու Պրայզա,
ԱՄՆ-ի պաշտօնական գործակալ,
որու կինը՝ թուրք է:
Մեթյու Պրայզա մի քանի տարի առաջ ջանաց դառնալ ԱՄՆ-ի դեսպան Ազրպէյճանի մօտ,
պահ մը յաջողեցաւ տիրացալ այդ պաշտօնին,
սակայն շուտով անկէ դուրս շպրտուեցաւ, Սփիւռքահայ կազմակերպութիւնների աշխատանքի շնորհիւ:
Անկէ ետք ան միացաւ «Ջեյմսթաուն» հիմնադրամին,
որու խօսնակի փայլուն կարծիքներն են հրատարակվում վերեւի յօդուածում:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
https://www.shoushisummercamp.org/