Որքան էլ տարօրինակ է, բայց աշխարհում մեծ մտքերի տեր մարդիկ հոգեկան խնդիրներ են ունեցել: Adme.ru-ն անդրադարձել էր այդ մարդկանց եւ նրանց հիվանդության պատճառներին:
Ամերիկացի գրող Էդգար Ալլան Պոն, որն աշխարհին տվել է ժամանակակից գրականության երկու ժանր` սարսափ եւ դետեկտիվ, ունեցել է հոգեկան խանգարում, բայց առանց կոնկրետ ախտորոշման:
Էդգար Պոն ունեցել է հիշողության կորուստ, վախ մթությունից, հետապնդման մոլուցք, ոչ ադեկվատ վարք, հալյուցինացիաներ:
Հիվանդության պատմությունը սկսվել է 1830-ականների վերջերին, երբ նրա մոտ սկսվում են հաճախակի դեպրեսիաները։ Դրանից բացի` օգտագործելով ալկոհոլ, հետո նաեւ ափիոն (թմրանյութ)` վատանում է նրա հոգեկան վիճակը: Նրա կնոջ` Վիրջինիայի մահից հետո Պոն երկու տարի ապրեց, շատ անգամներ սիրահարվեց, երկու անգամ էլ ամուսնության առաջարկություն արեց։ Հարսանիքից առաջ Պոն լավ հարբեց ու դարձավ անկառավարելի, միայն հինգ օր անց նրան գտան բալտիմորյան էժանագին մի ռեստորանում։
Գրողին տարան կլինիկա, որտեղ էլ հինգ օր անց կնքեց իր մահկանացուն՝ տառապելով անտանելի հալյուցինացիաներից։ Իրականացավ Պոյի ամենավատ սարսափը՝ մեռնել մենակության մեջ։
Գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն ունեցել է միջուկային մոզայիկ շիզոֆրենիա (ավելի գրական տարբերակը՝ տարվածություն):
Նիցշեն ունեցել է գերագնահատման մոլուցք` նամակներ է ուղարկել հետեւյալ տեքստով՝ «Երկու ամսից ես կդառնամ երկրի առաջին մարդը»: Գիտակցության մթագնում է եղել, որի հետեւանքով գրկախառնվել է ձիու հետ կենտրոնական քաղաքային հրապարակում` խանգարելով փողոցային շարժմանը: Ունեցել է նաեւ ուժեղ գլխացավեր, ոչ ադեկվատ պահվածք: Նիցշեի բժշկական քարտում ասվում է, որ նա հաճախ է իր կոշիկի միջից իր մեզը խմել, անձայն բղավել, բժշկական պահակին Բիսմարկի տեղը դրել, քնել անկողնու մոտ` հատակին, այծիկի վրայով թռչել, ծամածռել ձախ ուսը:
Նրա հիվանդության պատմությունը սկսվել է այն բանից հետո, երբ նա մի քանի անգամ կաթված է ստացել: Իր կյանքի վերջին քսան տարում նա տառապել է հոգեկան խանգարումներով (հենց այդ շրջանում էլ լույս է տեսել նրա նշանակալից ստեղծագործությունը՝ «Այսպես ասում էր Զարատուստրան»):
Էռնեստ Հեմինգուեյի մոտ ախտորոշվել է սուր դեպրեսիա, մտավոր խանգարում: Նա ունեցել է հետապնդելու մոլուցք, նյարդային պոռթկումներ։
1960 թվին Հեմինգուեյը Կուբայից վերադարձել է Միացյալ Նահանգներ։ Նրան խանգարել են հաճախակի կրկնվող դեպրեսիաները, անվստահության ու վախի զգացումը, նա չի կարողացել գրել, այդ պատճառով էլ համաձայնել է բուժվել հոգեբուժարանում։
Հեմինգուեյը քսան անգամ անցել է էլեկտրաշոկերի սեանսը, այս պրոցեսների մասին նա ասել է. «Բժիշկները, ովքեր ինձ էլեկտրաշոկ են տվել, չեն հասկանում գրողներին, ի՞նչ իմաստ կա այն բանի մեջ, որ քանդեն իմ ուղեղը, ջնջեն հիշողությունս, որոնք էլ իմ ամբողջ կապիտալն են, իսկ հետո էլ ինձ թողնեն կյանքի ճանապարհին»։
Դա հիանալի բուժում է եղել, բայց հիվանդին կորցրին։ Հոգեբուժարանից դուրս գալիս նա հասկացել է, որ չի կարող նախկինի նման գրել եւ որոշել է ինքնասպան լինել, սակայն հարազատները կարողացել են նրան խանգարել։ Կնոջ խնդրանքով նա գնացել է երկրորդ անգամ բուժվելու, բայց իր մտադրություններից հետ չի կանգնել` դուրս գրվելուց մի քանի օր հետո գնդակահարել է իրեն։
Հեմինգուեյի ամենաանզիջող հերոսը ձկնորս Սանտյագոն է` «Ծերունին եւ ծովը», որի բերանով ասել է հետեյալ տողերը. «Մարդը ստեղծված չի պարտություններին դիմանալու համար։ Մարդուն կարելի է վերացնել, բայց չի կարելի հաղթել»։ Ինքը` Հեմինգուեյը, եղել է որսորդ, զինվոր, նավաստի, ձկնորս, ճամփորդ, Նոբելյան դափնեկիր, ում մարմինն ամբողջովին ծածկված է սպիներով, ի հիասթափություն բոլորի` նա չի պայքարել մինչեւ վերջ։
Չեխ գրող Ֆրանց Կաֆկայի մոտ եղել է արտահայտված նեւրոզ, ֆունկցիոնալ բնավորության նեւրոզ, ոչ հերթական դեպրեսիվ վիճակ: Ունեցել է գրգռվածություն, քնի խանգարում, վախի զգացողության խորացում, հոգեկան դժվարություններ՝ ինտիմ բնագավառում։
Կաֆկայի մեջ արմատավորված հոգեկան ձախողումները սկսվել են հոր հետ տեղի ունեցած կռվից, դժվար ընտանեկան փոխհարաբերություններից, մոլորված սիրային պատմություններից: Ընտանիքում գրողի ստեղծական տաղանդը չի խրախուսվել եւ դրանով զբաղվել է թաքուն: «Ինձ համար այս ամենը դժվար երկակի կյանք է,- գրում էր նա իր օրագրում,-որից կարելի է ազատվել միայն մեկ ճանապարհով` խելագարության»:
Գրողը մահացել է 41 տարեկանում` տուբերկուլյոզից:
Կաֆկան իր կյանքի ընթացքում հայտնի չի եղել, քիչ է տպագրվել, բայց մահից հետո ստեղծագործողի տաղանդը գրավեց շատ ու շատ ընթերցասերների: Կաֆկայական աշխարհը` հուսահատության եւ սարսափի, դարձավ ավելին, քան ստեղծողի անձնական ողբերգությունը, դարձավ գրականության նոր ուղղության`«գրականություն ախտորոշմամբ» սկիզբ: XX դարին բնորոշ` Աստծուն կորցրած եւ արդյունքում գոյության աբսուրդ ստացած:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
12.11..2015