Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ Տուլայի ՃՏՊ-ից

Նոյեմբեր 12,2015 23:35

Նոյեմբերի 12-ին ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի վերաբերյալ տվյալները ճշտելու նպատակով պարբերաբար կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ՏԿԱԻՆ ներկայացուցչի հետ, ով տեղեկացրեց, որ ներկայումս Տուլայի մարզային կենտրոնական հիվանդանոցում գտնվում է 5, Մոսկվայի Բուրդենկոյի ԲԿ-ում՝ 2 և Սոլնիչնոգորսկի ԲԿ-ում՝ 1 ՀՀ քաղաքացի:

Կապ է հաստատվել «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հերթապահ բժիշկի հետ, ով փոխանցեց, որ ԲԿ հոսպիտալացված Գոհար Գասպարյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն, իսկ Նարինե Երեմիշյանինը և Սարգիս Մկրտչյանինը՝ միջին ծանրության:

***

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30