Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Սեյրան Օհանյանը միացավ «Այո»-ին. մեկնաբանում է Շարմազանովը

Նոյեմբեր 12,2015 22:40

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին, թե ինչու անկուսակցական նախարար Սեյրան Օհանյանը միացել «Այո-ի» քարոզարշավին:

«Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, յուրաքանչյուր պետական պաշտոնյա իրավունք ունի իր կարծիքն արտահայտել երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Ինչպես ոչ-ը իրավունք ունի գոյություն ունենալ, այնպես էլ «Այո»-ն: Որեւէ օրենքի խախտում պարոն Օհանյանի հարցազրույցի, հայտարարության հետ կապված չեմ տեսնում: Երկրորդական է կուսակցական է, թե անկուսակցական: Սահմանադրական բարեփոխումները կուսակցական քարոզարշավ չէ: Սահմանադրական բարեփոխումն ավելի լայն գործընթաց է քան իշխանություն-ընդդիմություն պայքարը»,- ասաց պարոն Շարմազանովը:

Նրա խոսքով, անթույլատրելի է սահմանադրական բարեփոխումները ընդդիմություն-իշխանություն պայքարի տիրույթում դիտարկելը. «Գոնե  Խորհրդարանում առկա ընդդիմության մեծամասնությունը կողմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին…Սա է մեր «Այո»-ն (ցույց է տալիս «Այո»-ի բուկլետը) ՀՀԿ-ն եւ «Այո»-ի քարոզիչները շեշտը դնում են դրական փոփոխությունների վրա եւ այն բովանդակության վրա, որ այստեղ է  դրված: Սա ձեզ իմ կողմից նվեր, ընթերցեք (նվիրում է լրագրողին)»:

Դիտարկմանը, թե «Այո»-ի քարոզարշա՞վ եք անում, ասաց՝ ինչ վատ բան կա «Այո»-ի քարոզի մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30