Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը: Այն վարել է ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ քննարկել են սահմանադրական բարեփոխումների «այո-ի շտաբի աշխատանքները, քարոզչական գործընթացը, ներքին ու արտաքին քաղաքական հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել են ոչ հայաստանյան մամուլի ստահոդ հոդվածներին:
Պարոն Շարմազանովը հստակեցրեց, որ նկատի ունի «Կոմերսանտի» հրապարակումը, թե ԼՂՀ հիմնահարցի շուրջ բանակցությունները նոր գործընթաց են մտել. «ՀՀ իշխանությունների կարծիքը շատ հստակ է, նույնն է, ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը այլընտրանք չունի, ԼՂՀ ժողովուրդն ինքն է իր ճակատագրի դարբինը լինելու: Խնդիրը պետք է լուծվի հայտնի երեք սկզբունքների հիման վրա, ձեզ էլ խորհուրդ կտամ ոչ հավաստի լուրերին մեծ հղում չտալ»:
Հարցին, թե ինչու էր ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն ասել, որ ազատագրված որոշ տարածքներ պետք է վերադարձվեն Ադրբեջանին, պարոն Շարմազանովը զարմացավ. «Տեղյակ չեմ՝ ինչ է ասել Լեւոնը, ես ասացի իմ ու ՀՀԿ-ի դիրքորոշումը: Պաշտոնապես ասում են, որեւէ նոր գործընթաց չկա: ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների կարծիքը ԼՂՀ հարցում հստակ է ու անփոփոխ: ԼՂՀ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան փաստացի ունի այսօր եւ խնդիրը պետք է ունենա խաղաղ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ