Այսօր ՖԻՖԱ-ն համաշխարհային ֆուտբոլի ղեկավար կազմակերպության ղեկավարի պաշտոնի ընտրություններին մասնակցելու հինգ թեկնածուի է իրավունք տվել: Նրանք են՝ ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, հարավկորեացի Տոկիո Սեկսվալեն, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը, Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ղեկավար շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ-Խալիֆը:
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին թույլ չեն տա մասնակցել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի ընտրությանը, քանի դեռ նրա վրայից չի հանվել աշխատանքից հեռացնելու մասին որոշումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ