Նոյեմբերի 12-ին ժամը 13.20-ի սահմաններում մենք Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ համայնքի վարչական մաս կազմող Կայանավանի տարածքում հանդիպեցինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի տարածքից Հայաստան վերադարձող, Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակչուհի 76-ամյա Լուսիկ Աբովյանին:
Նա նոյեմբերի 8-ին Կոթի գյուղում բարեկամի տուն էր գնացել պանիր բերելու, պանիրը վերցրել էր, սակայն մառախուղի պատճառով մոլորվելով՝ հայտնվել էր Ադրբեջանի տարածքում:
Կարդացեք նաև
Ադրբեջանից վերադարձած Լ. Աբովյանին հարցրինք՝ պանիրը վերադարձրե՞լ է Ադրբեջանից: Նա ասաց ՝ այո: Կայանավանում Հայաստանի տարածք վերադառնալիս՝ պանրով պոլիէթիլենե տոպրակը գտնվում էր նրա ձախ թեւատակին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
եթէ առողջ վերադարձաւ մեր տատիկը,
պէտք է ասել որ այս մէկը՝ նորութիւն է…
(իսկ այդ պանիրին արժէքը այլեւս անգնահատելի է
թող չունեն, այլ տեղաւորեն թանգարանում)
ամէն դէպքում՝ բարի վերադարձ,
եւ անցած լինի