Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն անհրաժեշտ է»

Նոյեմբեր 12,2015 20:30

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) նոյեմբերի 12-ին հանրային քննարկում էր կազմակերպել «Անալոգայինից թվային հեռարձակման համակարգին անցնելու խնդիրները Հայաստանում» թեմայով:

ԽԱՊԿ ղեկավար Աշոտ Մելիքյանը հանրային քննարկման ընթացքում անդրադարձավ գործընթացի խնդիրներին. «Եթե գործող օրենքը շտապ չփոխվի եւ իշխանությունները, բնականաբար, հետեւեն այդ օրենքի կատարմանը, ապա 2016 թվականի հունվարի 1-ին Հայաստանի մարզերում մոտ 10 հեռուստաընկերություններ պետք է փակվեն: Ուրախ եմ լսել պարոն փոխնախարարից (տրանսպորտի եւ կապի փոխնախարար Գագիկ Թադեւոսյանից Ա. Չ.), որ այդ հարցով իրենք մտահոգված են եւ թույլ են տալու այդ հեռուստաընկերությունները շարունակեն հեռարձակվել գոնե անալոգային ռեժիմով, բայց առանց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն մտցնելու, դա ուղղակի հնարավոր չէ, որովհետեւ օրենքը նախատեսում է, որ ամեն մի մարզում մեկ մարզային հեռուստաընկերություն պետք է գործի, իսկ մնացածները դադարացնեն իրենց գործունեությունը: Հետեւաբար՝ օրենքի փոփոխությունը անհրաժեշտ է, եւ առանց դրա անհնարին է այդ ծրագրերը իրագործել»:

Աշոտ Մելիքյանը լուրջ խնդիր է համարում այն հանգամանքը, որ հեռուստաընկերությունների մի մասը հնարավորություն ունեն թվային հեռարձակում կատարել, իսկ մնացածները այդ հնարավորությունը չունեն: Ըստ նրա, այդ երեւույթը անհավասարության եւ խտրականության դրսեւորում կարող է համարվել:

«Այսօրվա օրենքը թույլ չի տալիս մասնավոր մուլտիպլեքսի մուտքը շուկա, որովհետեւ նախատեսված չէ լիցենզավորման կարգ, նախատեսված չեն գործունեության պայմանները: Եվ կրկին, եթե փոփոխությունները չիրականացվեն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում, դա հնարավոր չէ»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30