Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է Աշոտ Սուքիասյանը խաբել Փայլակ Հայրապետյանին բանկի միջոցով. «օֆշորի գործ»

Նոյեմբեր 12,2015 20:12

«Օֆշորի» գործը նոր երանգներ է ստանում: Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վարդան Գրիգորյան) ապացույցների հետազոտման փուլի ընթացքում օֆշորի գործով տուժող գործարար Փայլակ Հայրապետյանը դատարանին ներկայացրեց մի փաստաթուղթ, որն իրեն էր տրվել բանկի կողմից՝ որպես հավաստիք, որ գումարները, որոնք Փայլակ Հայրապետյանը հատկացրել է Աշոտ Սուքիասյանին, ծախսվել են բիզնես ծրագրի համապատասխան:

Դատարանի դահլիճում Փայլակ Հայրապետյանը հայտարարեց. «Խաբեությունը հենց բիզնես ծրագրի մեջ է:

Նրանք խաբել են ինձ, հետո էլ բանկն ինձ գրություն է տվել, թե իբր գումարները ծախսվել են բիզնես ծրագրի համաձայն, բայց ոչ մի կոպեկ բիզնես ծրագրի համաձայն չի ծախսվել»:

Պարոն Հայրապետյանը հավաստիացնում է, որ բանկի հետ միասին են Աշոտ Սուքիասյանը և մյուսներն իրեն խաբել: Գործարարի ելույթից հետո նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ ժամը 12-ին:

Նիստից հետո Aravot.am-ը պարոն Հայրապետյանից հետաքրքրվեց՝ կասկածներ չունի՞, որ Աշոտ Սուքիասյանը «վերևներում» պաշտպաններ ունի, քանի որ նրա պաշտպանը դատարանի դահլիճում անընդհատ առարկում էր պարոն Հայրապետյանի ներկայացուցչի այն պնդումներին, թե սա փողերի լվացման խարդախության գործ է:

Պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Փողերի լվացում, որ տեղի է ունեցել, դա անժխտելի է: Աշոտ Սուքիասյանն այդ գումարները ֆռռացրել է, իր ուզածի պես ծախսել: Փողերի լվացումը շատ վտանգավոր գործողություն է. կարող էր այդ ֆռռացրած փողերով զենք առնել, կարող ես պետության դեմ գործունեություն ծավալել: Բայց չեմ կարծում, թե պետական ոլորտում կան մարդիկ, որ կաջակցեն Աշոտին:Հիմա ընտրությունների մեջ ենք, մեր նախագահն իրեն թույլ չի տա նրանց օգնել»:

Պարոն Հայրապետյանը մեզ տեղեկացրեց նաև, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման իր հայտնած ցանկության վերաբերյալ դեռ նորություն չունի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30