Նոյեմբերի 12-ին, ժամը 12. 40-ից ավելի քան 4-5 ժամ տեւած ուժգին քամին Նոյեմբերյան քաղաքում բազմաթիվ բազմաբնակարան շենքերի, առանձնատների, արտադրական, կենցաղային օբյեկտների տանիքներ է վնասել, քանդել-թռցրել դրանց ծածկերի մի մասը: Քաղաքի տարբեր մասերում թափված են թիթեղյա եւ ազբոշիֆերի ծածկի մնացորդներ, ջարդված ապակիներ: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ վնասները մեծ են, վաղը կճշտեն տարերքի պատճառած վնասները:
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ քամուց վնասվել է գյուղի դպրոցի 2 մասնաշենքերը միացնող միջանցքի ծածկը, Ոսկեվանի տասնյակ տների ծածկեր:
Քամու պատճառով Նոյեմբերյանում, ժամը 13-ից մինչեւ ժամը 19-ը, անջատված էր էլեկտրական հոսանքի մատակարարումը: Սահմանամերձ Ոսկեվանի ենթաշրջանում այն դեռեւս վերականգնված չէ,քանի որ քամուց տապալվել են էլեկտրական հոսանքի բազմաթիվ հենասյուներ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ