ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում այսօր ստացվել է Լ.Մութաֆյանի մահվան մասին բժշկական վկայականը, համաձայն որի՝ նրա մահը հետևանք է սրտային սուր անբավարարության։
Լ.Մութաֆյանի դին հայտնաբերվել է նոյեմբերի 11-ին՝ Կենտրոն վարչական շրջանում գործող հյուրանոցներից մեկի լոգասենյակում։
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցադրումների՝ պարզաբանում ենք, որ Լ.Մութաֆյանի այցը տվյալ հյուրանոց կրել է մասնավոր բնույթ։
ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը սահմանում է յուրաքանչյուր քաղաքացու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը։ Միաժամանակ, նույն հոդվածով արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին։
Կարդացեք նաև
Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել և ձեռնարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ գործողություններ, պարզվել են մի շարք հանգամանքներ, սակայն դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։
ՀՀ Քննչական կոմիտե
https://www.aravot.am/2015/06/26/586757/
Գիտենք էլի ամեն ինչ.. Ինչու է գնացել… ))))