Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ԵԽԽՎ հակահայկական բանաձևի մասին

Նոյեմբեր 12,2015 17:10

«Ի պատասխան այն հարցերին, որոնք ստանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողում քննարկվող բանաձևի նախագծի մասին, ասենք, որ մենք հաշվի ենք առնում ԵԽԽՎ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ընձեռնվող ուշադրությունը»,- նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հաղորդագրությունում։

Համանախագահները կիսում են բանաձեւում ներառված մտահոգությունները, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լարվածության աճին. «Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար»։

Նշված է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն համաձայն է, որ հակամարտությունը շատ երկար է տեւել. «Կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք անհրաժեշտ են խաղաղ կարգավորման համար։ Մենք համոզված ենք, որ հակամարտության լուծմանն ուղղված միջոցները պետք է հիմված լինեն կողմերի փոխհամաձայնության վրա, ինչն ամրագրված է Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ նահանգների նախագահների հայտարարություններում»։

Համանախագահները կշարունակեն հակամարտության լուծման նպատակով օգնություն ցույց տալ կողմերին, հաշվի առնելով իրենց մանդատը։ «Մենք դատավորներ կամ փաստաբաններ չենք, որ որոշակի դիրքորոշման աջակցենք։ Կան առաջարկներ բանակցային նոր ձևաչափեր ստեղծելու մասին։ Մենք հավատում ենք, որ Մինսկի խմբի ձեւաչափն ընդունելի է կողմերի համար եւ ամբողջական վստահության է արժանի ԵԱՀԿ անդամ պետությունների համար»։

Համանախագահներն եզրափակել են, որ հաշվի առնելով բանակցությունների նրբությունները, ձևաչափը փոխելու կամ այլ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են խանգարել բանակցային գործընթացին։

 

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30