Այսօր ժամը 13.20-ի սահմաններում Իջեւանի Կայանավանի սահմանագոտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստան վերադարձվեց Տավուշի մարզի Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը: Մենք ներկա էին Լ. Աբովյանի Հայաստանի վերադարձվելուն:
Նրան հարցրինք, թե ինչպես է հայտնվել Ադրբեջանում: Նա ասաց, որ մառախուղ էր, որի պատճառով մոլորվել է, հայտնվել ադրբեջանական գյուղի մոտ, ապա հայտնվել են ադրբեջանցի զինվորականները:
Լ.Աբովյանին հարցրինք, թե Ադրբեջանում իրեն ֆիզիկական բռնության ենթարկել են, նա ասաց՝ ոչ: Ներկայումս նա տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն, ուր բուժզննության կենթարկվի: Կոթեցի կնոջ մոտ են գտնվում իր հարազատները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ