Լրահոս
Օրվա լրահոսը

«Անիմաստ է այս թքած-կպցրած լուծումը, Սահմանադրություն եք խախտում». Արմեն Ռուստամյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 12,2015 14:25

ԱԺ-ում շարունակվում է Վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը, որով նախատեսվում է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը կիրառել 3 մարզերում:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացնելիս Արմեն Ռուստամյանը դժգոհեց, թե ինչու են կարեւորագույն քաղաքական գործընթացներից կտրված այսպիսի նախագիծ ներկայացնում ԱԺ-ին, երբ Սահմանադրական փոփոխությունները նոր լուծումներ է տալու այդ խնդրին. «Նոր Սահմանադրությունը տալիս է լավ լուծումներ, ի՞նչ ենք ուզում սրանով անել՝ մանավանդ, որ այստեղ ներկայացված է, թե հաշվի են առել հանրաքվեի արդյունքները: Հանրաքվեի արդյունքները ոչ միայն հաշվի չեն առնված, այլեւ այս նախագիծը ներկայացվել է Սահմանադրության 110 հոդվածի կոպիտ խախտմամբ: Այդ հոդվածն ասում է՝ պետք է ներկայացվեն, կցված լինեն հանրաքվեների արդյունքները: Հանրաքվեի արդյունքներ այս նախագծին կցված չեն: Ինչի չեն արել, որովհետեւ նշում են, որ արդյունքները դրական են: Ոչ, հարգելիներս, դրական չեն, այն ընդունված կլիներ, եթե կողմ քվեարկեր կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկվածներից 1/3-ը:

Մեկ երրորդը հանե՞լ եք, ես հանել եմ: Դուք նայել եք, որ մեծամասնությունը կողմ է, ուրեմն անցել է, բայց այդպես չէ: Սա ԿԸՀ-ի տվյալներն եմ ես ասում, այն, ինչ պաշտոնապես հրապարակվել է: Մենք մե՞զ ենք խաբում, պարտադիր պահանջներ կան, ինչի՞ այդ պարտադիր պահանջները հաշվի չեք առնում: Միայն Սյունիքում է անցել, այն էլ 2 համայնքում դեմ 0 է: Ես չեմ հետեւել, բայց ունեմ կասկածանքներ, որ համայնքից գոնե մեկը կարող է դեմ լիներ»:

Արմեն Ռուստամյանն առաջարկեց, որ սպասեն Սահմանադրական փոփոխություններին. «Մենք առաջին անգամ դրել ենք հնարավորություն, որ համայնքապետերը կարող են ընտրվել անուղղակի, Երեւանի օրինակը մտադիր ենք տարածել մարզերում: Բազմաթիվ լուծումներ կան: Այս տրամաբանությամբ, որ գնանք, անիմաստ է դառնում այս կցկտուր, թքած կպցրած ինչ-որ լուծումը, այն էլ միայն, որ վերաբերում է 3 մարզի: Նոր Սահմանադրության 189 հոդվածն ասում է, որ օրենքով կարող են ստեղծվել միջհամայնքային միավորներ, որոնք կարող են ունենալ տեղական ինքնակառավարման մարմնի լիազորություններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30