Գործադիրը սահմանել է մշտական բնակության նպատակով ՀՀ ժամանող անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման գույքի բնաիրային չափերը. կենցաղային և անձնական օգտագործման օգտագործված սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ. օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ. անձնական օգտագործման մեկ ավտոմեքենա. անձնական գործածության օգտագործված իրեր և այլ տնային օգտագործված գույք՝ առանց քանակային սահմանափակումների:
Գործադիրը սահմանել է պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրման, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերը և կարգը: Այսպիսով ՝ կսահմանվի պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրման ընթացակարգը և դրա հետ կապված այլ հարաբերությունները, ինչը պայմանավորված է պետության հետ էլեկտրոնային եղանակով պաշտոնական շփման միջավայր տրամադրելու անհրաժեշտությամբ: Կարգի ընդունմամբ համապատասխան անձինք կարող են պետության կողմից ստանալ անվճար էլեկտրոնային փոստ, որը համարվում է վերջիններիս և պետության միջև հաղորդակցության պաշտոնական միջոց:
Կառավարությունը հաստատել է Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը: Ընդունված որոշումը կնպաստի բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի թափանցիկության բարձրացմանը, ԲՍՓ մարմինների կողմից փորձաքննվող անձանց նկատմամբ կայացվող որոշումների օբյեկտիվության ապահովմանը:
Կառավարության որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 11:00-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո գումարել ԱԺ արտահերթ նիստ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ