Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսոր. «Ադրբեջանցիներն ավերել են Չարդախլուի գերեզմանոցը» (Տեսանյութ) 

Նոյեմբեր 12,2015 14:07

Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում այսօր ցուցադրվեց «Չարդախլու-հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմը, որի նկարահանումներն ավարտվել են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից «Արեալ» մշակութային ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի միջոցով։ Ֆիլմը ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Չարդախլու հայկական գյուղի մասին է, որ հայտնի է մարշալներով, գեներալներով, գնդապետերով ու Արցախյան ազատամարտի հերոսներով: Չարդախլուն աշխարհի միակ գյուղն է, որը տվել է Գեորգիևյան «Ոսկե խաչի» 5 ասպետ, 2 մարշալ, 11 գեներալ, Խորհրդային Միության 7 հերոս, ավելի քան 50 գնդապետ։ «Ամեն ժողովուրդ չէ, որ մարշալներ ունի, այն էլ Սովետական միության մարշալներ: Չարդախլուն գեներալներ է տվել նաեւ Ցարական բանակին, օրինակ՝ Բայազետի հերոս՝ գեներալ-լեյտենանտ Ղուկասովը, գեներալ-մայոր Մարգարյանը, որը նաեւ Նիկոլայ Առաջինի բժիշկն էր: Պատկերացրեք, Առաջին Համաշխարհային պատերազմում ռուսական բանակը շատ քիչ օդաչուներ ուներ, եւ նրանցից մեկը չարդախլեցի էր: Նա զոհվել է թուրքական ճակատում»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանը:

FILE3999

1988-ի հայտնի իրադարձությունների հետևանքով գյուղի բնակչությունը բռնի տեղահանվել է. «Չարդախլուն բավականին մեծ գյուղ է եղել՝ մի քանի հազար բնակչությամբ: Չարդախլեցիները հաստատվել են Նոյեմբերյանում՝ Զորական գյուղում, որի անունը ցանկանում են դարձնել Չարդախլու: Մի մասն էլ Երեւանի հարակից գյուղերից մեկում է բնակվում»,-ասաց Գրիգորյանը:

Ռեժիսորից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ ճակատագիր են ունեցել հերոսական գյուղի պատմամշակութային արժեքները. «Ասում են՝ ադրբեջանցիները քանդել են գյուղի գերեզմանոցը եւ վարելահողեր դարձրել: Երկրորդ Համաշխարհային պատերազմին նվիրված արձանն ավերել են: Գյուղում նաեւ մարշալների թանգարան կար»,-նշեց Ռուբեն Գրիգորյանը:

Ի դեպ, Չարդախլուի պատմությունը սկիզբ է առնում Վանի թագավորության ժամանակաշրջանից: Գյուղում պահպանվել են ուրարտական ամրոցների եւ իշխանների ամառանոցների մնացորդներ, խաչքարեր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30