Երեւան կատարած այցի շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ բանակցությունների ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ենթատեքստում տարածքային զիջումներ անելու թեման չի քննարկվել։
Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են Հայաստանում ՌԴ դեսպանատանից՝ անդրադառնալով այն հարցին, թե ՀՀ իշխանությունները ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երեւան կատարած վերջին այցի ժամանակ քննարկել են արդյոք ադրբեջանական կողմին տարածքային զիջումներ անելու կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման այլ ցավոտ հարցերը։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում