Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե իշխանությունները Սուրիկ Խաչատրյանին համարում են դեմոկրատ մարզպետ՝ ես էլ բան չունեմ ասելու». Արամ Մանուկյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 12,2015 13:37

ԱԺ-ում շարունակվում է Վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը, որով նախատեսվում է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը կիրառել 3 մարզերում:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վստահեցրեց,որ համայնքները դեմ են խոշորացմանը, միայն կողմ են նրանք, որոնց միանում են, որովհետեւ դրանից իրենք ուժեղանում են. «Ընդամենը 430 այո է եղել, պարոն Տերտերյան, որը չի կազմում 10 տոկոս: Չմասնակցածները մի 5 անգամ ավելին են, քան այո-ն ու ոչ-ը միասին: Դուք կիրառել եք կառավարման լծակներ,մենք պետք է տեղական ինքնակառավարումը ուժեղացնենք, համայնքների ուժեղացնենք, ոչ թե համայնքներին կպցնենք մեծին: Միացման մեջ կան համայնքներ, որոնք 2-3 հազար բնակիչ ունեն, դուք այդ բնակիչներին զրկում եք տեղական ինքնակառավարումից, ինչի՞ եք միացնում: Ես խոշորացման կողմնակից եմ, բայց իմ արգումենտը հետեւյալն է՝ այս գյուղերում մարդկային ռեսուրս, ֆինանսական ռեսուրս չի մնացել, չի կարելի այս ձեւի բաների գնալ: Դուք հիմնավորումների մեջ գրել եք, որ գյուղերում բարձրագույն կրթությամբ մարդ չի մնացել: Է գյուղերում ընդհանրապես մարդ չի մնացել, առաջին դասարանցի չկա, բարձրագույն կրթությամբ մա՞րդ կլինի, ո՞վ է մեղավոր, որ չի մնացել: Երեկ Շարմազանովն ասում է՝ դեմոկրատիա է, որ համայնքների խոշորացմանը Սյունիքում բարձր տոկոս է ստացվել: Եթե իշխանությունները Սյունիքում քվեարկությունները համարում են դեմոկրատիայի արդյունք, Սուրիկ Խաչատրյանին էլ՝ դեմոկրատ մարզպետ՝ ես էլ բան չունեմ ասելու: Հանրաքվեն էլ էդպես կանեք»:

Արամ Մանուկյանն առաջարկեց պիլոտային ծրագիրն անել միայն Սյունիքում, տեսնել արդյունքները. «Թումանյանում դա մի արեք, այդ գյուղերը իրար հետ չունեն,առանձին մշակութային միավորներ են, իրար չեն սիրում, չեն հարգում,դա բերելու է պրոբլեմների»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ՀԱԿ-ի գործընկերներին հորդորեց անտեղի չքաղաքականացնել այս հարցը եւ առանց ամբոխահաճո քայլերի, ելույթների, հասկանալ, որ խնդիրն իսկապես կարեւոր է եւ ճիշտ ուղղություն է որդեգրել կառավարությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30