Այսօր կառավարության նիստից հետո Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է արդյոք, որ Գյումրիի կրթօջախներում «այո»-ի քարոզ են անում, ՀԱԿ տարածքային կառույցին գյումրեցիները ահազանգել են , որ կանչում են ծնողական ժողովի, բայց ժողովի ժամանակ «այո»-ի քարոզ են անում: Աշոտյանն ասաց՝ եթե նման հայտարարություններ են անում, թող տեսաձայնագրություններ տրամադրեն այդ մասին:
Մանրամասն՝ տեսանյութում
Լրագրողները հարց ուղղեցին որպես «այո»-ի կողմնակից՝ Հանրային հեռուստատեսությամբ Աշոտյանի հաղորդման մասին: Նա նորից փորձեց համոզել, որ հաղորդման ժամանակ ինքը քաղաքական գործիչ չէ, այլ հաղորդավար եւ հեռուստաեթերի ժամանակ ինքը իշխանություն չի ներկայացնում: Աշոտյանի խոսքերով՝ «այնպիսի տպավորություն է, թե ընդդիմությունը վախենում է իշխանության հարցերից»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՞ր ժամին է նկարահանվում այդ հաղորդումը՝ փորձելով ճշտել՝ արդյոք դա ՀՀԿ ներկայացուցչի աշխատանքի ժամերի՞ն է լինում: Աշոտյանը խուսափեց այդ հարցին պատասխանել, կոնկրետ ժամ չնշեց, ասաց, որ նկարահանումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ժամը հարմար է լինում, իսկ տաղավարը՝ ազատ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ