Ռուսաստանի ոստիկանները ձերբակալել են Հայաստանի երկու քաղաքացիների եւ Մոսկվայի մի բնակչի, որոնք կասկածվում են Մոսկվայի ոսկերչական սրահներից մեկը թալանելու մեջ։ «НТВ»-ի փոխանցմամբ նրանք, ընդհանուր առմամբ 1միլիոն ռուբլի արժողությամբ զարդեր են գողացել։
ՌԴ ներքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 24-ից 26 տարեկան երիտասարդների։ Խուզարկումների արդյունքում նրանց մոտ հայտնաբերել են գողոնի մի մասը եւ զարդերը գրավատուն հանձնելու մնացած զարդերի անդորրագրեր։
Կասկածյալներին ստուգում են նմանատիպ այլ հանցագործությունների մասնակցություն ունենալու հնարավորության առումով։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև