Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Լավրովի այցի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի տարածքների հանձնման հարցը: Այս առնչությամբ Նազարյանն ասաց. «Բնական է, որ Լավրովի այցի ժամանակ չէր կարող շրջանցվեր Լեռնային Ղարաբաղի հարցը՝ խաղաղ կարգավորման շրջանակներում, հաշվի առնելով, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է»:
Ճշտող հարցին՝ քննարկում եղե՞լ է Ղարաբաղի ազատագրված տարածքների հանձնման մասին, ԱԳ փոխնախարարն ասաց. «Ես հանդիպմանը չեմ մասնակցել, տեղեկություններ չունեմ»:
Փոխնախարարի խոսքերով՝ «տարբեր առիթներով խոսվել է, առհասարակ գոյություն ունի Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկներ: Խոսքը վերաբերում է համապարփակ կարգավորմանը: Այստեղ առանձնացնել, ինչ-որ էլեմենտների մասին առանձին խոսել, անընդունելի է ոչ միայն մեզ համար, այլ նաեւ համանախագահների»:
Լրագրողները նորից փորձեցին ճշտել՝ իսկ օրակարգում նման հարցեր եղե՞լ են: «Հանդիպմանը չեմ եղել, հնարավոր է եղել է քննարկում ԼՂ հարցի կարգավորման գործընթացի մասին առհասարակ»,- պատասխանեց փոխնախարարը:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ