Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտումներ՝ ԱԺ-ում. ՀՀԿ-ականների 2 ձեռքն արդեն չի բավարարում՝ ուրիշի փոխարեն քվեարկելու (Տեսանյութ)

Նոյեմբեր 12,2015 12:47

Այսօր ԱԺ արտահերթ նիստում մի շարք կարեւոր օրենքների քվեարկությունն անցավ բազմաթիվ խախտումներով:

Հայտնի է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից շատերը այսօրվանից մեկնել են մարզեր՝ քարոզարշավի: Եվ չնայած ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց, որ նրանք նիստերին գալու են, ժամը 6-ից հետո են գնալու, փաստն այն է, որ այսօր հաշված թվով պատգամավորներ էին ներկա եւ օրենքները անցկացնելու խնդիր ուներ իշխանությունը:

Մեր տեսախցիկն արձանագրեց, թե ինչպես է ՀՀԿ-ն անցկացրել կառավարության բերած օրինագծերը՝ քվեարկելով ուրիշների փոխարեն: Գեներալ Մանվելի փոխարեն քվեարկում էր մեկ Սեյրան Սարոյանը, մե՛կ Ալեքսան Պետրոսյանը, սյունեցի պատգամավոր Արմեն կարապետյանը քվեարկում էր իր եւ իր կողքի պատգամավորների փոխարեն, որոնք բացակայում էին:

AJ_datark_dahlich_3 AJ_datark_dahlich_2 AJ-2

Հաշվի առնելով, որ ՀՀԿ-ականների երկու ձեռքը չի բավարարի քվեարկել բոլոր բացակաների փոխարեն, օգնության հասավ ԲՀԿ-ն՝ դակելով օրենքները:

ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Հրանտ Դավթյանն ու Արշակ Մխիթարյանը, օրինակ, քվեարկեցին 4 հոգու փոխարեն:

Իսկ այդ ընթացքում ընդունվեցին «Հարկերի մասին», «Կենտրոնական բանկի մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին», «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», Դատական օրենսգրքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30