Լրահոս
Օրվա լրահոսը

Տուլայի մարզում վթարի ենթարկվածները կստանան դրամական օգնություն

Նոյեմբեր 12,2015 12:34

Տրանսպորտի եւ կապի նախարարության առաջարկով Ռուսաստանի Տուլայի մարզում նոյեմբերի 3-ին վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորներին եւ նրանց ընտանիքներին կառավարության այսօրվա նիստում գործադիրը 50 միլիոն դրամ հատկացրեց:

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացնելով նախագիծը, հայտնեց, որ զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին կհատկացվի մեկուկես միլին դրամ (ավելի վաղ հայտարարվել էր 1 միլիոն դրամի մասին), իսկ վիրավորում ստացած ուղեւորներին կհատկացվի 700 հազարական դրամ օգնություն:

Ավտոբուսի մյուս ուղեւորները նույնպես դրամական օգնություն կստանան՝ 500 հազարական դրամ:

Կկազմակերպվի Ռուսաստանի հիվանդանոցներում բուժում ստացող անձանց վերադարձը Հայաստան, իսկ անհրաժեշտության դեպքում հուղարկավորությունների համար կտրամադրվեն սգո պարագաներ եւ տրանսպորտային միջոցներ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրապարակավ շնորհակալություն հայտնեց ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւին, տրանսպորտի նախարարին, Տուլայի նահանգապետին եւ բուժանձնակազմին՝ տուժած քաղաքացիներին ամեն կերպ օժանդակելու համար: Օպերատիվ աշխատանքի համար նա շնորհակալություն հայտնեց նաեւ Գագիկ Բեգլարյանին ու առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30