Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավիճում եք, որ ի՞նչ անեք. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 12,2015 11:49

Գոյություն ունի անառարկելի ճշմարտություն. եթե Սահմանադրությունը չի փոխվում՝ 2018 թվականից հետո Սերժ Սարգսյանը չի կարողանում պահպանել պետության առաջին դեմքի կարգավիճակը (ինչպես իրենից առաջ չեն պահպանել Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը), իսկ եթե Սահմանադրությունը փոխվում է՝ Սերժ Սարգսյանն ունենում է այդ հնարավորությունը։ Որեւէ մեկը կարո՞ղ է հերքել այս ճշմարտությունը։ Ոչ, չի կարող։ Հետեւաբար՝ վերջ, այլեւս քննարկելու բան չկա։

Բայց՝ չէ, իշխանություններին հրապարակային բանավեճ է պետք, որպեսզի ինչ-որ խճճված դատողություններ անեն «պետական կառավարման ավելի ժողովրդավարական համակարգի», «ընդդիմության դերի մեծացման» եւ այլնի մասին ու այդ բառակույտի տակ թաքցնեն, որ «մածունը սպիտակ է»։

Կամ վերցնենք թեկուզ ընտրացուցակների հետ կապված այս աժիոտաժը։ Արդեն մի քանի ամիս է՝ ընդդիմությունը բարձրացնում է այդ հարցը, իշխանություններն էլ ինչ-որ փաստարկներ են բերում, վկայակոչում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, Ընտրական օրենսգիրքը, միջազգային նորմերը եւ այլն, Ոստիկանությունն իր հերթին է ինչ-որ պարզաբանումներ ներկայացնում, մի խոսքով՝ թեժ բանավեճը շարունակվում է։ Բայց ուշադրություն դարձրեք՝ միակ անհերքելի իրողությունը հետեւյալն է. Հայաստանում փաստացի կա մոտ 2,1 միլիոն ընտրող, իսկ ընտրացուցակներում կա 2,55 միլիոն ընտրողի անուն։ Որեւէ մեկը կարո՞ղ է հերքել այս բացահայտ իրողությունը։ Ոչ, չի կարող։ Հետևաբար` այլևս քննարկելու բան չկա։

Ու ով ինչ ձեւակերպում ուզում է, թող տա. փաստը մնում է փաստ՝ ընտրողների ցուցակում մոտ 450 հազարով ավելի շատ մարդ կա, քան Հայաստանում իրական ընտրողներ:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30