Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Ես չեմ նկատել գոնե մեր ֆրակցիայում որեւէ պատգամավորի, ով չի ցանկանում խոսել». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 12,2015 11:35

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն արդեն վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպես այո-ի քարոզարշավի շտաբի պետ, հանձնարարել է իրականացնել ամբողջ քարոզչությունը, իսկ ինքն այս ժամանակահատվածում կատարելու է իր նախագահական պարտականությունները։

– Արդյո՞ք առանց Սերժ Սարգսյանի մասնակցության Ձեր քաղաքական թիմը կարողանալու է իրականացնել այնպիսի քարոզարշավ, որը լինի Սերժ Սարգսյանի «սրտով»։

– Քարոզչությունը մենք միայնակ չենք իրականացնելու, յուրաքանչյուր շտաբ ե՛ւ նախկինում, ե՛ւ այսօր, ե՛ւ, համոզված եմ, ապագայում էլ շաբաթը մեկ անգամ, երբ գործադիր մարմնի նիստ է անցկացնում, բնականաբար, կուսակցության առաջնորդին ներկայացնում է իրականացված ծրագրերը, առաջարկություններ անում։ Ցանկացած կարեւորագույն հարց քննարկվում է կուսակցության առաջնորդի հետ, այդպես է եղել միշտ, երբ ես եղել եմ Մարգարյանի (ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի-Ս. Գ.) շտաբի ղեկավար, այդպես է եղել, երբ եղել է պառլամենտական շտաբը, նախագահական շտաբը։ Գործադիր մարմնի նիստերի ընթացքում շտաբի պետը, նրա տեղակալները, բնականաբար, տարբեր քարոզչական հարցերի շուրջ նաեւ զեկուցում են կուսակցության առաջնորդին, լսում նրա կարծիքը։ Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահն է, ու ինքն այժմ իրականացնում է իր վրա դրված պարտավորությունները՝ լիազորությունների ամբողջ ծավալով։

– Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ՀՀԿ-ում նաեւ հստակ սահմանված է, թե ովքեր կարող են այո-ի շտաբից տեսակետ ներկայացնել, մասնակցել քննարկումներին, ու դա որոշում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Ինչո՞ւ եք նման սահմանափակումներ մտցրել։

– Ես նման բան չեմ նկատում, Դուք, օրինակ, պառլամենտում տեսնո՞ւմ եք, որ որեւէ մեկը կաշկանդված է, կամ որեւէ մեկը չի ցանկանում խոսել։ Ես չեմ նկատել գոնե մեր ֆրակցիայում որեւէ պատգամավորի, ով չի ցանկանում խոսել կամ խուսափում է իր դիրքորոշումը հայտնելուց։ Սա քաղաքական քարոզարշավ է, ու, բնականաբար, կան մարդիկ, ովքեր պատասխանատու են այդ քարոզարշավի համար, դա այդպես էլ պետք է լիներ՝ կարգապահությունն առաջին գործոններից մեկն է, որը պետք է օժանդակի արդյունավետությանը։ Բնականաբար, կլինեն նաեւ մարդիկ, ովքեր կուղորդեն, թե Սահմանադրության որ կետերի վրա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել, որ հատվածի վերաբերյալ պետք է զրուցել հասարակության հետ, ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում։ Յուրաքանչյուրն իր ձեւով է քարոզչությունն իրականացնում, որտեղ որեւէ կերպ չի խախտվում օրենքը։ Մենք անում ենք այն ամենը, ինչը օրինական է:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30