Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանի գնահատականները չի կարող հերքել Հայաստանում ապրող որեւէ բանական մարդ. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 12,2015 11:21

Նախօրեին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ելույթ ունենալով հայ-ամերիկյան առեւտրաարդյունաբերական պալատի առաջ, վերստին անդրադարձել էր Հայաստանում առկա կոռուպցիային. «Երբ բիզնեսի ոլորտում մրցակցությունն արդարացի չէ եւ չի հիմնվում օբյեկտիվ կոմերցիոն չափանիշների վրա, երբ կան հզոր շահեր, որոնք անհամաչափ տնտեսական եւ քաղաքական հետեւանքների են հանգեցնում, ապա դա սահմանափակում է տնտեսական աճը։ Հայաստանի քաղաքացիների շրջանում կոռուպցիայի բեռը կրում են առավել խոցելիները, փոքր բիզնեսի սեփականատերերը, ովքեր ջանում են գործ սկսել եւ պահպանել այն»,- նշել էր Միլսը։

Այն, որ ԱՄՆ դեսպանի գնահատականները ոչ միայն համապատասխանում են հայաստանյան իրականությանը, այլեւ այն ներկայացնում են դիվանագիտական մեղմասացությամբ՝ չի կարող հերքել Հայաստանում ապրող որեւէ բանական մարդ, եթե, իհարկե, նա չունի շատ կոնկրետ կուսակցական պատկանելություն եւ համապատասխան կաշկանդվածություն։ Սակայն անգամ ՀՀԿ-ական լինելու հանգամանքը չպետք է որ ստիպեր այդ կուսակցության կարկառուն պատգամավորներին այդքան նյարդային արձագանքելու ԱՄՆ դեսպանի խիստ իրավացի բարձրաձայնումներին։ Ինչպես հիշում ենք՝ ամիսներ առաջ դեսպան Միլսի կողմից Հայաստանում կոռուպցիայի առկայության հիշատակումը խիստ վրդովվեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, որը ԱՄՆ դեսպանի հայտարարությունները որակեց «մասնավոր կարծիք, որին պետք չէ լուրջ վերաբերվել»։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30