Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ ավելի ու ավելի հաճախ է առաջանամ հարցը, թե արդյոք Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցելը տնտեսական տեսանկյունից ճի՞շտ որոշում էր։
Այս հարցի պատասխանը գտնելու համար չափազանց ծավալուն վերլուծություններ են պետք։ ՀՀ կառավարությունը նման վերլուծություններ չի անում, կամ էլ եթե անում է, ապա դրանց արդյունքները չեն հրապարակվում։ ԵՏՄ-ի կազմում պաշտոնապես ներգրավվելու՝ անցած 10 ամիսների ընթացքում մեր պաշտոնյաներից եւ ոչ ոք հրապարակայնորեն կասկածի տակ չի դրել Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության նպատակահարմարությունը։ Ոչ պաշտոնական զրույցներում հատկապես տնտեսական բլոկի պաշտոնյաներից շատերը արդեն որոշակի կասկածներ հայտնում են։
Իսկ ի՞նչ են ցույց տալիս մեր պաշտոնական ցուցանիշները։ Արդյոք Հայաստանը տնտեսական տեսանկյունից այլընտրա՞նք չուներ ԵՏՄ-ին անդամագրվելու, ինչպես պնդում էին դեռ մեկ տարի առաջ։ Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին առեւտրի վերաբերյալ ցուցանիշների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը առնվազն քննարկման առարկա պետք է դառնա։
Այսպես։ Ինչպես արդեն նշել ենք, այս տարվա առաջին 9 ամիսներին դեպի Ռուսաստան մեր ապրանքների արտահանումը նվազել է ավելի քան 27 տոկոսով, իսկ դեպի, օրինակ, ԵՄ երկրներ՝ միայն 2.5 տոկոսով։ Սա, իհարկե, բավարար չէ եզրակացություններ անելու համար։ Սա, իհարկե, բացատրվում է Ռուսաստանի տնտեսական ծանր վիճակով, չնայած բոլոր կանխատեսումները խոսում են այն մասին, որ այդ երկրի տնտեսության վիճակը գնալով ավելի է վատանալու։ Սակայն ավելի երկարատեւ ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշները հետաքրքիր պատկեր են ուրվագծում:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում