Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո»-ի եւ «Ոչ»-ի պայքարում կարող է հաղթել անտարբերությունը. «Հրապարակ»

Նոյեմբեր 12,2015 10:48

Հանրաքվեն, իհարկե, նախագահի կամ ԱԺ ընտրություն չէ։ Հանրաքվեի ժամանակ ստիմուլը տարբեր է թե կազմակերպիչների եւ թե քվեարկության մասնակիցների համար։ Բայց հանրաքվեի մասին օրենքում մի շատ հետաքրքիր կետ կա այն մասին, որ մինչեւ որոշակի թվով մարդ չմասնակցի հանրաքվեին եւ «այո» չասի, այն չի կարող անցած համարվել։ Այսօր այդ թիվը մոտ է 700 հազարի։ Իշխանությունները, եթե, իհարկե, շատ են ուզում այս բարեփոխումները, հենց այդքան «այո» պետք է ապահովեն։ Ինչպե՞ս։

Մեզ չի թվում, թե այսօր Հայաստանում 700 հազար կամավոր «այո» ասող կճարվի, որովհետեւ մարդիկ տակավին չգիտեն՝ ինչո՞ւ գնալ եւ «այո» ասել։ Բայց մարդիկ նաեւ չգիտեն՝ ինչու գնալ եւ «ոչ» ասել։ Ավելին՝ հասարակության մեջ գերակշռում է այն կարծիքը, որ սրանից իրենց կյանքը չի փոխվելու։ Դա նպաստում է կրավորական կեցվածքի ձեւավորմանը, ակտիվության թուլացմանը, ինչը լուրջ սպառնալիք է գործընթացի տապալման տեսանկյունից։

Նախագահի եւ ԱԺ ընտրությունների ժամանակ թեկնածուներն ու քաղաքական ուժերը հասարակությանն ակտիվության կոչեր են անում, ամեն մեկն իր ընտրազանգվածին է ոտքի հանում։ Այս դեպքում «ոչ»-ի կողմնակիցներն առավելություն են ստանում։ Առավելություն ոչ միայն իրենց ընտրազանգվածի, այլ նաեւ պասիվ եւ ավելի պասիվացող զանգվածի հաշվին։ Իսկ պասիվ հատվածը Հայաստանում այսօր 60-70 տոկոսից պակաս չէ:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30