Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սկիզբի յոյսերով. Asbarez

Նոյեմբեր 12,2015 10:46

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան էութեան խորթ է, անհաշտ է յուսահատութիւնը: Որքա՛ն ալ ազգային նպատակ մը իրականացնելու առաջադրանքը դժուար, նոյնիսկ՝ անհնար նկատուի, Դաշնակցութիւնը մինչեւ վերջ գործի կը դնէ իր բոլոր հնարաւորութիւնները՝ ելք մը գտնելու, լուծում մը իրականացնելու, դժուարութենէն դուրս գալու համար:

Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան նկատառումները միշտ աչքի առաջ ունենալով՝ Դաշնակցութիւնը երկրի քաղաքական իրավիճակը բարեփոխելու իր ծրագիրները, իր աշխատանքները կազմակերպած է այնպէս մը, որ բացառուին ներքին ցնցումները:

Մերժելով երկիրը ապակայունացման տանող ամէն գործելակերպ՝ Դաշնակցութիւնը միեւնոյն ժամանակ գիտակցած է, թէ Հայաստանի քաղաքացին պէտք է իրեն մէջ պահէ յոյսը՝ քանդելու վարչական այն համակարգը, որ պատասխանատու է մեր հայրենիքին մէջ առկայ անարդարութեանց, չարաշահումներուն, պետական կառոյցներուն մէջ համատարած նեխածութեան:

Այդ համակարգը քանդելու յոյսը, այս հանգրուանին, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դրած է նոր Սահմանադրութեան վրայ, որուն հաստատման ի խնդիր ձեռնարկած է քարոզչական լայն արշաւի մը: Ստորեւ կու տանք այդ արշաւին ազդարարութիւնը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինին հրատարակած՝ Սահմանադրութեան հանրաքուէին իր «այո»ն բացատրող գրքոյկէն.

Հայաստանում չես գտնի մարդ (մի քանիսին չհաշուած), ով փոփոխութիւն չի ցանկանում ու չի պահանջում: ՀՅ Դաշնակցութեան համոզմամբ, փոփոխութիւնը պէտք է լինի խորքային ու համակարգային: Հէնց այդպիսին է կառավարման համակարգը արմատապէս փոխելը՝ կիսանախագահականից անցում կատարելով խորհրդարանական համակարգի: Մի անձը միւսով փոխարինելը ոչինչ չի տալու:

Նյութի մանրամասները կարդացեք Asbarez-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30