Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության փոխնախարար. «Չեմ կարող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերաբերյալ ասել՝ սխալ է». «Հրապարակ»

Նոյեմբեր 12,2015 10:31

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, հակառակ հայ հասարակության շրջանում տարածված ընկալումներին, պնդում է, որ ինքը, որպես ՀՀ քաղաքացի եւ փոխնախարար, ունի արդարության ընկալում, քանի որ Հայաստանում արդարություն իրականացվում է:

– Դուք համարո՞ւմ եք, որ հնարավոր է լինեն այնպիսի ցմահ դատապարտյալներ, որոնց նկատմամբ սխալ դատավճիռ է կայացվել։

– Ես, որպես իրավաբան, չեմ կարող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերաբերյալ ասել՝ սխալ է։ Եթե դա մտել է արդեն օրինական ուժի մեջ, վերջնական դատական ակտ է, այդպիսին է արդարադատությունը, եւ սա շատ կարեւոր հանգամանք է։

– Այստեղ քաղաքական կամքի խնդիր կամ ամբիցիաների գործադրում տեսնո՞ւմ եք, որ չեն ուզում դատարանները սխալ դուրս գան նման գործերի հարցում, նման պրակտիկա կարծես թե չունենք։

– Իրականում այս ինստիտուտների տեսանկյունից պետք չէ հարցը մեկ այլ հարթության մեջ դիտարկել, որովհետեւ սա զուտ իրավական կարգավորումների եւ վերանայումների խնդիր է։ Շատ ու շատ հարցերի պատասխաններ՝ կապված ապացույցների պահպանման հետ եւ այլն, նոր Քրեական դատավարության օրենսգիրքը, որ արդեն Ազգային ժողովում է, ըստ էության, տալիս է այնպիսի մեխանիզմներ, որ հետագայում նոր երեւան եկած հանգամանքի ի հայտ գալը հնարավոր լինի:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30