Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն այսօր ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրի (անգլ.՝ EFF) շրջանակում Հայաստանի կատարողականի երկրորդ ամփոփիչ ստուգումը: Ավարտը տալիս է 11.74 միլիոն փոխառության հատուկ իրավունք (ՓՀԻ) (շուրջ 16.3 միլիոն ԱՄՆ դոլար) տրամադրելու հնարավորություն՝ ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով 35.22 միլիոն ՓՀԻ-ի (շուրջ 48.9 միլիոն ԱՄՆ դոլարի): 82.21 միլիոն ՓՀԻ (շուրջ 114.1 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով երկարաձգվող սույն ծրագիրը հաստատվել է 2014 թ. մարտի 7-ին(տե՛ս մամուլի թիվ 14/88 հաղորդագրությունը):
Ավարտելով ամփոփիչ ստուգումը՝ Գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև իշխանությունների՝ ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) զուտ միջազգային պահուստների (ԶՄՊ), զուտ ներքին ակտիվների (ԶՆԱ) և բյուջեի պակասուրդի 2015 թ. հունիսի վերջի կատարողական չափորոշիչների (ԿՉ) չկատարման, ինչպես նաև իշխանությունների կողմից բազմարժութային պրակտիկայի (ԲԱՊ) չսահմանման կամ փոփոխման վերաբերյալ ԿՉ ժամանակավոր չկատարման համար բացառություն անելու դիմումին: Միաժամանակ, իշխանությունների կողմից իրականացված քաղաքականության գործողություններն օգնել են կանխել հավանական անկանոն ճշգրտումն ու ապահովել կայունություն և տնտեսական աճ:
Գործադիր խորհրդի կողմից Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո Կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահողի պաշտոնակատար պրն. Միցուհիո Ֆուրուսավան ասաց.
«Ծրագրի շրջանակում Հայաստանի կատարողականի վրա բացասաբար են անդրադարձել սպասվածից թույլ արտաքին պայմանները և ծրագրի քաղաքականություններից որոշ շեղումները: Իշխանությունների կողմից քաղաքականության միջոցով արձագանքն օգնեց մեղմել ցնցումների սկզբնական ազդեցությունները, սակայն դժվարին հեռանկարը պահպանվում է: Հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրի նպատակների կատարման, բուֆերների և քաղաքականության համար հնարավորությունների վերաստեղծման և Հայաստանի աճի ներուժին զարկ տալու համար անհրաժեշտ կլինի հաստատակամորեն իրականացնել համաձայնեցված միջոցառումները:
Կարդացեք նաև
«Առաջիկայում կկարևորվի վերադարձը փոխարժեքի ավելի մեծ ճկունությանը և միջամտությունների սահմանափակումը՝ բուֆերները պահպանելու և ամրապնդելու և արտաքին ճշգրտմանն օժանդակելու համար: Դրամավարկային քաղաքականությունը պետք է ուշիուշով ճշգրտվի՝ գների կայունությունը պահպանելու համար: Դրամավարկային պայմանների բնականոնության աստիճանական վերականգնման միջոցով 2014 թ. սահմանված արտակարգ միջոցառումների դադարեցումը կօժանդակի նաև բանկային վարկավորման և աճի վերականգնմանը: Հասարակության, գործարար համայնքի և այլ շահագրգիռ կողմերի հետ քաղաքականության առանցքային ուղղությունների վերաբերյալ հաղորդակցության կատարելագործումը կկարևորվի քաղաքականության արձագանքների շուրջ համաձայնություն ձևավորելու համար:
«Ակտիվությանն օժանդակելու համար հարկաբյուջետային պայմանների թուլացման ժամանակահատվածից հետո պարտքի կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի հարկաբյուջետային կոնսոլիդացում: Ճշգրտումը պետք է շեշտադրի եկամուտների ավելացումը՝ կապիտալ ու սոցիալական ծախսերը պաշտպանելու և միջնաժամկետ հատվածում աճը սատարելու համար: Նոր հարկային օրենսգիրքը տալիս է հարկման բազան ընդլայնելու հնարավորություն՝ վերացնելով արտոնությունները և անդրադառնալով բացերին և ըստ այդմ օժանդակելով ինչպես կոնսոլիդացմանն, այնպես էլ աճը խթանող ծախսերին:
«Բանկային համակարգը մնում է կայուն, իսկ ճգնաժամերի պատրաստվածության և կառավարման ծրագրերի ուժեղացումը ֆինանսական համակարգը կդարձնի ավելի կուռ: Էլեկտրաէներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացման ծրագրերի ներդրումը և մրցակցության, մրցունակության և տարածաշրջանային և համաշխարհային ինտեգրման բարելավմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումները շարունակում են կարևորագույն նշանակություն ունենալ խոցելիությունների կրճատման և լայնահեն աճը սատարելու համար»:
Աղյուսակ 1. Հայաստան. ընտրված ֆինանսատնտեսական ցուցանիշներ, 2010–17 թթ.
1/ Առաջին ամփոփիչ ստուգման և IV հոդվածի շրջանակում խորհրդակցության համար աշխատակազմի զեկույցը:
2/ 2015 թ. առաջին եռամսյակում իշխանությունները սկսեցին ՀՆԱ-ն հաշվարկել՝ կիրառելով 2008 թ. ազգային հաշիվների համակարգի (ԱՀՀ) մեթոդաբանությունը: Նրանք վերանայեցին 2012 թ. սկսած ՀՆԱ-ի շարքը, սակայն մինչ 2012 թ. շարքը մնում է ըստ ԱՀՀ 1993 թ. մեթոդաբանության հաշվարկի: Առաջին ամփոփիչ ստուգման և 2014 թ. շրջանակում խորհրդակցության համար աշխատակազմի զեկույցում հաշվարկը կատարվել է վերանայմանը նախորդած շարքի կիրառմամբ:
3/ 2013 թ.-ի հարկային եկամուտները ներառում են սոցիալական վճարները:
4/ 2013 թ. ներառում է ՀՆԱ-ի 1.5 տոկոսը՝ կապված Գազպրոմ ընկերության կողմից կառավարությունից ՀայՌուսԳազարդ ընկերության 20 տոկոս բաժնեմասի ձեռքբերման և նույն գումարի չափով կառավարությունից ՀայՌուսԳազարդի պարտավորությունների մարմանն ուղղված փոխանցման (ծախս) հետ: Գործարքը չներառելու դեպքում ստացվում է ՀՆԱ-ի 0.6 տոկոսի չափով հավելուրդ:
5/ 2013 թ. ՕՈՒՆ-ը կրեդիտագրվել է 155 միլիոն դոլարով՝ արտացոլելու Գազպրոմ ընկերության կողմից կառավարությունից ՀայՌուսԳազարդ ընկերության 20 տոկոս բաժնեմասի ձեռքբերումը, իսկ այն հաշվանցելու համար կապիտալը (զուտ) դեբետագրվել է՝ առաջինի նկատմամբ վերջինի պարտավորությունների համապատասխան նվազումն արտացոլելու համար:
6/ Պետական և պետության կողմից երաշխավորված պարտքի հիման վրա:
7/ Համախառն միջազգային պահուստներն՝ըստ հաջորդ տարվա ապրանքների և ծառայությունների ներմուծման ամիսների, այդ թվում՝ պահվող ՓՀԻ:
8/ Դրական նշանը ցույց է տալիս արժևորում:
Արժույթի միջազգային հիմնադրամ
Վաշինգտոն, Կ.Շ. 20431, ԱՄՆ