Երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը Ազգային ժողով էր եկել այսպիսի ճանապարհորդական ճամպրուկներով: Նա շնչակտուր ծանր ճամպրուկները տեղափոխում էր իր աշխատասենյակ: Տեսնելով մեր զարմանքը՝ պատգամավորը պարզաբանեց. «Ժամը 2-ին թռիչքս է, պիտի այստեղից ուղիղ օդանավակայան գնամ»: Նա ասաց, որ գործուղման է գնում Մոլդովա:
Հարցին՝ եթե գործուղման եք, ինչի՞ եք այդ 1-2 ժամվա համար եկել ԱԺ՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց, որ չի ուզում բացակա լինել. «Չեմ սիրում բացակայել աշխատանքից»:
Բացի այդ, նա ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ է, եւ հաշվի առնելով, որ հանձնաժողովում երեկ քննարկվում էր ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի՝ «գլխատելու եւ բռնաբարելու» սպառնալիքների հարցը, Թեւան Պողոսյանը չէր ցանկացել բաց թողնել նաեւ այդ նիստը:
Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
11.11..2015