Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լավրովը համաձայնվեց Երեւանի եւ Վաշինգտոնի մոտեցումներին

Նոյեմբեր 12,2015 17:30

«Իհարկե, ամերիկացի համանախագահի կոշտ արձագանքը ԵԽԽՎ զեկույցի հետ կապված չէր կարող անտարբեր թողնել Մոսկվային, եւ Լավրովը, փաստորեն, համաձայնվեց Երեւանի եւ Վաշինգտոնի՝ արդեն իսկ արտահայտած մոտեցումների հետ: Սա այն նույն Մոսկվան է, հիշեցնեմ, որ իր բազմամիլիարդավոր զինամատակարարումներով լկտիացրեց Ալիեւի ռեժիմին՝ մոտեցնելով տարածաշրջանը պայթյունի: Եվ բախվելով հայտնի պատճառներով առաջացած գրեթե անհաղթահարելի բարդություններին՝ Մոսկվան ստիպված է փոխել «մեղեդին» եւ փորձել հանդես գալ կառուցողական դիրքերից, գոնե արտաքուստ:

Սա դրական զարգացում է Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում, եւ այն անհրաժեշտ է ամրագրել բանակցությունների ներկա փուլում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նկատեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով օրերս Երեւանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները դեմ են, որ ԼՂ հարցը տեղափոխվի այլ հարթակներ:

Թեմայի մանրամասները

«Առավոտ» օրաթերթ
11.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30