Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պողոսյանը՝ ԱՕԿՍ-ի շենքը յուրացնելու մասին

Նոյեմբեր 12,2015 16:30

«Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Արմեն Սմբատյանը յուրացրել են պետական հուշարձանը». «Հետքը» այս առնչությամբ բավականին ծավալուն ուսումնասիրություն է կատարել, ըստ որի՝ մայրաքաղաքի ամենահին շենքերից մեկը՝ ԱՕԿՍ-ի շենքը, որն ընդգրկված է Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ինչ-որ զարտուղի ճանապարհներով սեփականաշնորհել են նախարարը եւ ՀՀ նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանը, որը 1997-ին եղել է ԱՕԿՍ-ի նախագահը:

Այս առնչությամբ Aravot.am-ը Հասմիկ Պողոսյանից փորձեց պարզաբանումներ ստանալ: Նա նախ պատճառաբանեց, թե դա պետական ծրագրերի եւ պետական ունեցվածքի հետ կապ չունի, հետեւաբար չի ուզում պատասխանել: Հետո պատասխանեց. «ԱՕԿՍ-ի շենքն իր տեղում կանգնած է: Այն երբեք պետական սեփականություն չի եղել: Այդ հուշարձանը երբեք չի եղել պետական, ինձ բերեք ցույց տվեք՝ ե՞րբ է այդ շենքը պետական եղել»:
Մեր հարցին՝ Դուք առնչություն չունե՞ք ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման եւ յուրացման հետ՝ նախարարը պատասխանեց կտրուկ. «Ո՛չ: Այդ շենքը եղել է հասարակական կազմակերպությանը»:

Մեր դիտարկմանը, որ այդ ՀԿ-ի թելերը տանում են դեպի Ձեզ՝ Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Դա եղել է հասարակական կազ-մա-կեր-պութ-յա՛նը, պետական չի՛ եղել: Ի՞նչն է ձեզ անհանգստացնում: Ինձ հարց տվեք պետական գույքի, պետական ունեցվածքի հետ կապված, ուրիշ հարցերի ես չեմ պատասխանելու»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շուշան says:

    ՍՐԱՆՑ ՄԻՄԻԱՅՆ ԲԵՐԴ, ԲԵՐԴ ՑՄԱՀ, ԲԱՎԱԿԱՆ Է ԻՆՉՔԱՆ ԱՆՏԵՍԵՑԻՔ, ԲԱՎԱԿԱՆ Է ԱՉՔՆԵՐՏ ՓԱԿԵՔ, ՀՈՂԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻ ԽՈՒՄ ԿՌԻՍՆԵՐԻ, ՈՀՄԱԿՆԵՐԻ, ԿԵՂՏԵՐԻ ՁԵՌՔՆԵՐԻՑ, ԵՂԵՔ ՄԱՐԴ, ԵՂԵՔ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՁԵՐ ՔԱՅԼԵՐԻ ՄԵՋ…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30