Լրահոս
Օրվա լրահոսը

Չարբախցին տրանսպորտին սպասում է ձյան ու անձրեւի տակ

Նոյեմբեր 12,2015 15:00

Մայրաքաղաքի Չարբախ թաղամասի շուկայի կանգառում չկա սպասասրահ: Տրանսպորտի սպասող ուղեւորները օգոստոսյան շոգին, անձրեւին ու ձմռան ձնին, քամուն ու բքին պատսպարվելու տեղ չունեն: Երեխան գրկին կինը կամ փայտե հենակներով ազատամարտիկը, ուսանողներն ու աշակերտները սպասում են տրանսպորտի: Իսկ մայրաքաղաքի տրանսպորտի համար պատասխանատուները առոք-փառոք նստած են իրենց տաքուկ աթոռներին՝ արհամարհելով քամու, անձրեւի հետ կռիվ տվող ուղեւորներին:
Ուշագրավն այն է, որ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին 07.10.2015 թվականին իմ կողմից ուղղված դիմումին, որով առաջարկում էի նշյալ կանգառից մոտ 15 մետր վերեւ հատվածում տեղադրել սպասասրահ, պատասխան է եկել, որ վարչությունն իմ այս հարցին արդեն իսկ սպառիչ պատասխան է տվել 11.06.2015 թվականին: Այդ ինչպե՞ս կարող էր պարոն Նավասարդյանը հոկտեմբեր ամսվա իմ գրությանը պատասխանել հունիսի 11-ին:

Պարոն Նավասարդյանի բոլոր աշխատանքները պետք է գնահատել սրանով: Մայրաքաղաքը ստացել է զգալի քանակի ավտոբուսներ, քաղաքային տրանսպորտի քանակը զգալիորեն ավելացել է: Չարբախցին Կոմիտասի պողոտա կամ Ցեղասպանության համալիր գնալու նպատակով պետք է երկու տրանսպորտ փոխի: Բացի լրացուցիչ ծախսից՝ նա կորցնում է զգալի ժամանակ: Ինչո՞ւ պետք է Չարբախ-Մաշտոցի պողոտա երթուղի չլինի: Միայն այն պատճառով, որ այս թաղամասի բնակչությունը հիմնականում պատկանում է աղքատ դասակարգին: Ճիշտ է, չարբախցին մայրաքաղաքի կենտրոնում չի բնակվում, բայց կենտրոնում բնակվողների պես բոլոր հավասար իրավունքներն ունի՝ իր կանգառում տրանսպորտին սպասելիս գլխավերեւում ծածկ ունենալու:

ՍԵՐԳԵՅ ԱՎԱԳՅԱՆ

Շրջակա միջավայրի անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
11.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30