Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես վարվել անպտղության դեմ. քրիստոնեական հայացք՝ երեխաներ ունենալու մասին

Նոյեմբեր 12,2015 11:30

ՄԻ ամուսնացած կին ասում է. «Ես երեխաներ եմ ուզում ունենալ»: Իսկ մի այլ ամուսնացած կին ասում է. «Ես ուզում եմ լավ մայր լինել, Տեր Աստված, օրհնիր ինձ, որպեսզի լավ մայր լինեմ»: Մի տղամարդ էլ ասում է. «Ես ուզում եմ երեխաներ ունենալ (հիմնականում տղա)»: Իսկ մյուսն ասում է. «Ես ուզում եմ լավ հայր լինել իմ երեխաների համար ու լավ ամուսին՝ իմ կնոջ համար: Տեր Աստված, եթե կամենաս, օրհնիր ինձ, որպեսզի ես լավ հայր լինեմ իմ երեխաների համար»:

Երեւի արդեն միտքս հասկացաք: Տեսո՞ւմ եք՝ ինչ հսկայական տարբերություն կա այս երկու մոտեցումների մեջ:

Եթե դուք տառապում եք անպտղությամբ, ապա կա մի բան, որ դուք իսկապես կարող եք անել ու փոխել ձեր կյանքն ու իրավիճակը ձեր շուրջը՝ դա ճիշտ հոգեւոր վերաբերմունք ունենալն է կյանքի ու ընտանիքի նկատմամբ: Աստվածաշունչը սովորեցնում է, որ երեխաները նվեր եւ օրհնություն են Աստծուց: Ամեն մարդ այս եւ մյուս օրհնություններն իր կյանքում ստանում է համաձայն իր հոգեւոր վիճակի, միայն ու միայն իր բարիքի համար (Հռոմ 8:28): Եթե ձեր ընտանիքին երեխաներ ունենալու օրհնությունը չի տրվել, ապա այս պահին, համաձայն ուղղափառ քրիստոնեական հավատքի, հավանաբար ձեր կյանքում մի բան կա, որ պիտի փոխեք, ձեր գործերում կամ ձեր մտածողության մեջ, որպեսզի երբ երեխաներ ունենալու օրհնությունը ձեզ տրվի, ապա այն լինի միայն բարիք ձեր ընտանիքի համար:

Տեսնո՞ւմ եք՝ սկզբում ասված օրինակից հստակ է դառնում, որ մի դեպքում մարդը պարզապես ուզում է երեխաներ ունենալ: Թե այդ երեխաներին ինչպես է դաստիարակելու, ինչ մարդ է մեծացնելու, դա դեռ հստակ չէ: Ինչքան ենք մենք տեսնում, երբ երեխաները մեծանում են անդաստիարակ, փոքր տարիքից ծնողները պարզապես չեն ուզում դաստիարակել իրենց երեխաներին՝ ասելով. «կմեծանա, կսովորի»: Որտեղի՞ց պիտի սովորի, ո՞վ պիտի սովորեցնի: Երբ ծնողը չի ուզում բարիք սովորեցնել երեխային, ապա մի՞թե հեռուստատեսությունը, մամուլն ու փողոցն են բարիք սովորեցնելու: Իսկ դպրոցներում գիտություն են սովորեցնում, ոչ թե բարի ու մարդասեր մարդ մեծացնում: Իսկ երկրորդ օրինակը տարբեր է: «Տեր Աստված իմ, եթե քո կամքով է, օրհնիր ինձ, որպեսզի լավ մայր դառնամ (կամ լավ հայր): Որպեսզի այն երեխաներին, որ ինձ կտաս, բարի մարդ մեծացնեմ, քո պատվիրանների համաձայն»: Սիրելի երիտասարդներ եւ ծնողներ, որ զավակներ եք մեծացնում: Քանի որ բոլոր զավակներին Աստված է տալիս մարդկանց, եթե դուք ճիշտ մտածողություն ունենաք ընտանիք կազմելու եւ երեխաներ ունենալու համար, ապա «աճեցեք եւ բազմացեք» օրհնությունը ձեր վրա նույնպես կգա: Հոգեւոր օրենքներին հետեւելը ձեւավորում է մեր մարմնավոր կյանքը: Եթե մենք ճիշտ բանի համար խնդրենք Աստծուն (ուզում եմ լավ ծնող լինել), այլ ոչ թե եսասիրական նպատակների (ուզում եմ երեխա ունենալ), ապա ձեր աղոթքները կլսվեն եւ կկատարվի այն, ինչ որ բարի է ձեր ընտանիքի համար: Երեխաները ժառանգություն են Աստծուց (Սաղ. 16:3): Եվ երբ Իսահակի կինը երեխա չի ունենում, նրա ամուսինն աղոթեց Աստծուն՝ իր կնոջ անպտղության համար, ու Աստված շնորհեց Ռեբեկային հղիություն (Ծննդոց 25:21-22): Դուք իրար սիրելով՝ ամուր ընտանիքներ կարող եք ստեղծել, եթե ամուսիններն աղոթեն մեկը մյուսի համար ու Աստուծո կամքը փնտրեն (Տեր, թե կամենաս, օրհնիր ինձ, որ ես լավ մայր լինեմ իմ երեխայի համար, այլ ոչ թե՝ ես երեխաներ եմ ուզում): Եթե սա հավատքով անեք, ապա ձեր աղոթքները կլսվեն ու ձեզ կշնորհվի այն, ինչ բարի է ձեզ համար:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

Քննարկումների համար գրեք Ֆեյսբուքի իմ էջին

«Առավոտ» օրաթերթ
11.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30