Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԱՄ կուսակցությունը հանդես կգա նոր ծրագրով, նոր դեմքերով

Նոյեմբեր 11,2015 23:55

ՀԺԱՄ կուսակցությունը, հաշվի առնելով երկրի և հասարակության առջև ծառացած խնդիրները, սեփական ակտիվի պահանջներն ու հնարավորությունները, վերլուծելով գոյություն ունեցող քաղաքական, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, ինչպես նաև բարոյահոգեբանական խնդիրների լուծումների շուրջ քաղաքական դաշտում առկա անարդյունավետ մոտեցումները, հայտարարում է ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին:

Այսօր քաղաքական կուսակցություններն ակտիվորեն քննարկում են սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որի նկատմամբ ՀԺԱՄ կուսակցության անդամներն իրենց մոտեցումները հայտնել են դեռևս 2001-ին, հայտարարելով, որ պառլամենտարիզմը միակ և արդյունավետ, դեպի իրական ժողովրդավարություն տանող կառավարման ձևն է:

Ցավոք, երկրի կառավարման համակարգի փոփոխության հարցի շուրջ տեսակետ հայտնելը, սեփական մտահոգություններն արտահայտելը դարձել են պիտակավորման առանցք: ՀԺԱՄ կուսակցությունը դատապարտում է պիտակավորման գործընթացը, տարիներ շարունակ պառլամենտական համակարգի առավելություններից խոսող կուսակցություններին կոչ անում քաղաքական դիվիդենդներ կորզելու նպատակով, չհրաժարվել սեփական ծրագրերից ու բացառել ապակառուցողական քայլերը:

Փաստում ենք, որ անկախության տարիներից ի վեր Հայաստանը անվերադարձ լքել են շուրջ 1 մլն քաղաքացիներ, պետական պարտքը օրեցօր հասնում է ազգային անվտանգությանը սպառնացող չափերի, աղքատ է ՀՀ բնակչության մեկ երրորդը, գնաճը դարձել է առօրեական երևույթ, տեղական կապիտալի արտահոսքի պատճառով մեծացել է գործազուրկների բանակը, տնտեսության մոնոպոլացման պատճառով նվազել է փոքր և միջին բիզնեսի դերը: Վերը նշված հիմնախնդիրներն առկա են եղել ՀՀ բոլոր իշխանությունների ու կառավարությունների օրոք, ինչն էլ հիմք է տալիս հերթական անգամ պնդելու, որ խնդիրների լուծման բանալին միայն համակարգային փոփոխություններն են:

ՀԺԱՄ կուսակցությունը, լինելով համագործակցային արժեհամակարգ կրող քաղաքական ուժերից մեկը, առաջիկայում հանդես կգա նոր ծրագրով, նոր դեմքերով, խնդիրների լուծման նոր եղանակներով:

ՀԺԱՄ կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30