Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազն ու Յու. Չայկան ստորագրել են 2015-2017թթ. միջգերատեսչական համագործակցության ծրագիր

Նոյեմբեր 11,2015 18:50

Դատախազների միջազգային ասոցիացիայի Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պետությունների 7-րդ տարածաշրջանային կոնֆերանսի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ: Երկու երկրների գլխավոր դատախազները ստորագրել են ՌԴ գլխավոր դատախազության և ՀՀ գլխավոր դատախազության միջև 2015-2017թթ համագործակցության ծրագիր:

Փաստաթղթով նախատեսվում է երկու երկրների դատախազության աշխատակիցների ակտիվ համագործակցություն՝ մասնագիտական որակի բարձրացմանն ուղված մի շարք միջոցառումների իրականացում:

Նախատեսվում է անցկացնել «Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության նկատմամբ դատախազական վերահսկողության կազմակերպում և իրականացում, կոռուպցիոն իրավախախտումների կանխարգելում և կոռուպցիայի հակազդման օրենսդրության վերլուծություն» թեմայով փորձի փոխանակում, համատեղ ծրագրերի մշակում:

2016թ.-ին, առաջնահերթ են քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու հարցերը,  ինչպես նաև «Մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի փաստերի հիման վրա հարուցված քրեական գործերի նկատմամբ դատախազական վերահսկողության>> վերաբերյալ  փորձի փոխանակումը:

Իսկ 2017թ.-ին՝ ուշադրության կենտրոնում են լինելու տեխնոլոգիաների միջոցով կատարված հանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ դատախազական վերահսկողությանը, ինչպես նաև «դատավարության հատուկ կարգով դատական պրակտիկայի կիրառման վերլուծությանը » վերաբերող թեմաները:

Բացի այդ կողմերը պայմանավորվել են փոխանակել գիտական հրատարակություններ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության դատախազության և Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ ուսումնական նյութեր:

Գ. Կոստանյանն ու Յու. Չայկան վստահություն են հայտնել, որ տարածաշրջանային կոնֆերանսի որոշումների իրականացման և այլ միջազգային ֆորումների համատեղ աշխատանքները կմոտեցնեն իրենց դիրքորոշումը, կամրապնդեն փոխըմբռնումը և   կնպաստեն օրենքի գերակայության սկզբունքի առավել արդյունավետ կիրառմանը, իսկ ստորագրված համագործակցության ծրագիրը կբարձրացնի դատախազների առջև դրված առաջադրանքների իրականացմանն ուղղված գործունեության արդյունավետությունը:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30